ԵԱՏՄ Բիշքեկյան հանդիպումը` ուշացած չվերթով, Մեդվեդևի հեգնանքով ու Կարեն Կարապետյանի էլեկտրոսիգարով

March 8, 2017

ԵԱՏՄ միջակառավարական երկու` ընդլայնված և նեղ կազմերով նիստերի անցկացման ժամանակացույցի շեղումները պայմանավորված էին Բիշքեկի օդակայանում մեկնողների չվերթերի հետաձգմամբ:Օդակայանի ղրղզ աշխատակիցները բացատրում էին` Բիշքեկում ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներն են, կամ,  ինչպես նրանք էին ասում`Բիշքեկի էլիտար հյուրերը: ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների օդանավերի երկար ընդմիջումներով թռիչքներն էլ` պատճառ դարձան, որ տարբեր ուղղություններով նախատեսված չվերթերը ավելի քան մեկ ժամ ուշանային:

Եվրասիական միջկառավարական ընդլայնված նիստը ևս իր հետաքրքիր կողմերն ուներ: Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը դեռ չէր հասցրել ելույթ ունենալ, երբ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի դեմքին քամահրական ժպիտ հայտնվեց: Մեդվեդևը, կարծես թե սպասում էր, որ Կոբյակովը` լուկաշենկոյական ոճով քննադատելու է եվրասիական տնտեսական կառույցը, քննադատելու է նաև Ռուսաստանին, որ գազը թանկ գնով է վաճառում Բելառուսին, և որ իրենք`ոչ թե առաջ են սլանում, այլ հետընթաց են ապրում: Կոբյակովն, ինչ խոսք, Մեդվեդևի բնորոշմամբ` դրամատիկական ելույթի պատասխանը ստացավ, Կոբյակովը լռեց, իսկ այդ ընթացքում`Մեդվեդևը նյարդային էր: Լրագրողների հետ շփվելու ցանկություն էլ չուներ:

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներից ով ում հետ ավելի շատ շփվեց, ով լուսանկարվելու ժամանակ ավելի մոտ կանգնեց մյուսին. լրագրողները նկատեցին` Միջկառավարական խորհրդի նիստից հետո կառավարական շենքից առաջինը Հայաստանի ու Ղազախստանի վարչապետերը միասին դուրս եկան: Ի՞նչ էին երկու երկրների վարչապետերը մոտ տասը րոպե ուսումնասիրում իրենց բջջային հեռախոսներում`դժվար էր գուշակել:
ԵԱՏՄ անդամ երկրներից Ղրղզստան ժամանած լրագրողների աչքից չվրիպեց  նաև` Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը ծխում է` էլեկտրական ծխամորճով