Բոբի ՄքՖերին. Մարդ-նվագախումբ, որը երջանկություն ու թեթև օր է պարգևում

December 8, 2014

Ամերիկացի երգիչ, երգահան, պրոդյուսեր, 10 Գրեմմի մրցանակ ունեցող Բոբի ՄքՖերինը աշխարհահռչակ դարձավ իր հանրահայտ «Don’t worry, be happy» երգով, որն այսօր արդեն թևավոր խոսք է դարձել (ի դեպ` շատ հաճախ երգը սխալմամբ վերագրում են Բոբ Մարլիին)։

ՄքՖերինը, սակայն, առավելապես հայտնի է իր ակապելլա կատարումներով, որտեղ նա միայնակ փոխարինում է միանգամից մի քանի երաժշտական գործիքների։ Ամենավառ օրինակներից է «Thinkin’ about your body»-ն։