ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Սիրո, տոկունության մասին իրապատում հեքիաթ և հոգու

Սիրո, տոկունության մասին իրապատում հեքիաթ և հոգու բալասան. տեղի ունեցավ «Երկնքից երեք խնձոր ընկավ»  հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

newmag-y-n

Newmag-ը վերահրատարկել է Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպը: 15 լեզուներով հրատարկված գիրքը հիմա հայերեն է՝ նոր շապիկով, նոր խմբագրմամբ ու սրբագրմամբ: Վեպը Newmag և Orakoul հրատարակչությունների Հայ-ռուսական մատենաշարի առաջին գործն է:  Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի ընթացքում գրական գործի մասին հաղորդավարները զրուցել են գրքի ստեղծագործական խմբի հետ:

Լույսի արագությամբ Նարինեն իր «Մանյունյա» վեպով մտավ ռուսական գրական ասպարեզ: Ինքն իրեն համարում է պրոֆեսիոնալ ընթերցող ու բլոգեր, որին նկատել են գրահրատարակիչները: Այսօր Նարինեն ամենաընթերցվող ռուսաստանցի ու նաև հայ հեղինակներից է: Քնքուշ, ուժեղ, տոկուն ու սիրով լի՝ այսպես են գրքի մասին արտահայտվում ամենահայտնի գրական քննադատները: «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպը հորինված Մառան գյուղի մասին է: Ըստ գրքի թարգմանության խմբագիր Հայարփի Խաչատրյանի, վեպը ջրհեղեցից փրկված, երկու մասի բաժանված գյուղի պատմության մեջ հեղինակն ամփոփել է Արևմտայն, Արևելյան հայաստանների ու Արցախի պատմությունը. «Հրաշապատում հեքիաթ է, իսկ ենթաշերտը կհասկանա ավելի հասուն ընթերցողը»:

                             

                                                

Գրքի խմբագիրն ու թարգմանիչը փոքրիկ գյուղի մասին պատմող, խիստ հայկական գրքի միջազգային հաջողոթւյունը շատ պարզ են մեկնաբանում: Ըստ վեպի թարգմանիչ Նաիրա Խաչատրյանի, գիրքն ամենաիրական սիրո մասին է. «Ինձ համար այս գրքում գլխավորը սերն է, գիրքը ծայրից ծայր սեր է: Սիրո ամենատարբեր դրսևորումներով՝ սերը ցավի, համբերության, ցասումի, կորուստի ու տառապանքի միջոցով է ներկայացված»:

Հայկական իրականության մասին Նարինեն գրում է ռուսերեն ու չի էլ թաքցնում, նույնիսկ այդ լեզվում դժվար է չնկատել նրա տավուշյան բարբառը: Առաջին ու հավատարիմ ընթերցողներն էլ Նարինեի ծնողներն են: Բերդի տանն իրենց գրադարանում ունեն մեծ գրողի բոլոր գքերրը՝ բոլոր լեզուներով: Գրքի նկարազարդումներն արել է Նարինեի քույրը՝ Սոնա Աբգարյանը: Հայրենի գյուղի ու մարդկանց մասին պատմությունները ու հերոսներին միայն նա կարող էր այդքան լավ ճանաչել ու պատկերել. «Նարինեի հետ խորհրդակցել է, ինչ անում եմ, Նարինեն հավանում է, քննադատություն չի լինում: Մի կողմից լավ է, մյուս կողմից չեմ հասկանում՝ լավ է, թե ոչ»:

Newmag հրատարկչությունը Նարինե Աբգարյանի՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպը վերահրատարկել է Օրակուլ հրատարկչության հետ գործակցելով: Նյումեգն ու Օրակուլը սկսում են «Հայ-ռուսական մատենաշար»: Օրակուլ մատենաշարի ղեկավար Ռուբեն Իշխանյանի խոսքով, սա առաջինն է, բայց մատենաշարի երկրորդ գործին երկար չենք սպասի. «Չի կարելի տարբերակել հայախոս ու ռուսախոս հային, հայը հայ է: Նարինեն դա ցույց է տալիս. գրում է ռուսերեն, բայց հայերի մասին: Ավելին, ամեն անգամ տեսնում էին, ասում էին, գիտեն, դուք Հայաստանում Նարինե Աբգարյան գրող ունեք, ճանաչում ե՞ք»:

Կարդացեք նաև

«Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպը վերահրատարակվել է մեդիակառավարիչ Արթուր Ջանիբեկյանի օգնությամբ: Նա կարդաց ռուսերեն ու որոշեց վերահրատարակումն իրականացնել «Վերածնունդ մշակութային և ինտելեկտուալ հիմնադարամի» միջոցով:  Գիրքը, ըստ հիմնադրամի հասարակության հետ պատասխանատու Հովհաննես Հակոբյանի, նաև մեր երկրի այցեքարտն է. «Հիմնադրամի համար ռազմավարական խնդիր է, որ Հայաստանի մշակույթը ցույց տանք արտասահմանում, նաև այնտեղ ստեղծվածը Հայաստանում ցույց տանք»:

Եվրոպական բեսթսելլերների հեղինակ, գրական հեղինակավոր մրցանակների արժանացած «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպը քննադատներն անվանում են սիրո, տոկունության մասին իրապատում հեքիաթ և հոգու բալասան:

Տարածել

Երկնքից երեք խնձոր ընկավ
Երկնքից երեք խնձոր ընկավ

Նարինե Աբգարյան

5800 ֏

Նկարագրություն

Հայկական մի փոքրիկ լեռնային գյուղի բնակիչների գլխին ինչ ասես չի գալիս՝  երաշտ, սով, նույնիսկ երկրաշարժ։ 58-ամյա Անատոլիան՝ գյուղի 50 բնակիչներից  ամենաերիտասարդը, մի օր արթնանում է արնահոսությամբ։ Երբ պարզում է, որ  արգանդի արնահոսությունից չի մեռնում, ընդունում է գյուղի դարբնի ամուսնության  առաջարկը։ Այրին, որ առանց զավակի ապրել էր առաջին դաժան ամուսնությունը,  պետք է որոշի կյանքը շարունակե՞լ Վասիլի հետ, թե՞ ոչ։  

Վիշտը, հավատալիքներն ու սովորույթներն Աբգարյանը ներկայացնում է  լեռնային գյուղի կախարդական մանրամասներով՝ ցույց տալով իր իշխանությունը  կերպարների նկատմամբ: