«Լռակյաց հիվանդի» ու «Կույսերի» հեղինակի նոր գործը պատրաստ կլինի նոր տարվան՝ հունվարին

August 18, 2023

Ալեքս Մայքլիդիսը հունվարին կներկայացնի նոր գործ։ «Նյու Յորք Թայմս» բեսթսելերների՝  «Լռակյաց հիվանդ» ու «Կույսերը» գրքերի հեղինակի նոր գրքի նախավաճառքն արդեն սկսվել է: «The Fury» («Ցասում»)՝ այսպես է կոչվում Ալեքս Մայքլիդիսի նոր գիրքը:

Ամենաանհամբերների համար Ամազոնը սկսել է նախավաճառք: Գիրքը լույս կտեսնի հաջորդ տարի ու միաժամանակ մի քանի լեզուներվ, այդ թվում՝ նաև հայերեն։ «Կույսեր»

Գիրքը նախկին կինոաստղի և նրա հայտնի ընկերների մասին է, որոնց ճամփորդությունը հունական կղզիներից մեկում  ավարտվում է սպանությամբ: Գլխավոր հերոսուհին՝ նախկին կինոաստղը, աշխարհի ամենահայտնի կանանցից մեկն է: Նա ամեն տարի հրավիրում է իր մտերիմներին քաղաքից փախչելու և Զատիկը միասին անցկացնելու համար մասնավոր մի կղզի:  

Ալեքս Մայքլիդիսը համաշխարահյին հռչակ ստացավ իր «Լռակյաց հիվանդը» գրքով: Հետո հեղինակը գրեց «Կույսեր»-ը վեպը:  

Հեղինակը ուսանողական տարիներին ուսումնասիրել է հունական դիցաբանութությունը ու իր առաջին երկու գրքերի սպանության, հետաքնության ու սկանդալային պատմությունների հիմքում միշտ դիցաբանական թեմաներն են ու հերոսները:  

«Կույսերը» վեպը նույնպես միավորում է հոգեբանությունը, առեղծվածային սպանությունը, ընտանեկան ինտրիգներն ու Հին Հունաստանի միֆերը:  

Վեպում դեպքերը տեղի են ունենում  Քեմբրիջում՝ ուսանողական գաղտնի կազմակերպության անդամների մասնակցությամբ: