Խնդիրներ բռնցքամարտի ֆեդերացիայում. մարզիչները դժգոհ են գլխավոր մարզչից

July 10, 2018

Բռնցքամարտի ֆեդերացիայի համաժողովի առանցքում միանգամից երկու կարեւոր թեմա կար. ֆեդերացիայի ֆինանսական գործունեությունն ու գլխավոր մարզչի հարցը:
Նախագահի ընտրությունը մեկ ամսով հետաձգվեց: Նախագահի այլ թեկնածու չկա, իսկ գործող նախագահ Արթուր Գեւորգյանը հայտարարեց մեկ ամսով իր պաշտոնավարումը դադարեցնելու մասին:

«Ով ունի այդ գումարները, ով ունի գումարներից բացի համապատասխան ծրագիր, թող գա գլխավորի ֆեդերացիան: Ասում են՝ 300 հազար դոլարն ինչ գումար է… այսօր Հայաստանում դա մեծ գումար է: Եթե կան մարդիկ, ովքեր ունեն այդ գումարը, թող ներդնեն հայկական բռնցքամարտում»

Համաժողովի ընթացքում Արթուր Գեւորգյանը անդրադարձավ «Օլիմպավանում» կայացած մարզիչների հավաքին, որի ժամանակ ֆեդերացիայի որոշ ներկայացուցիչներ քննադատություններ ու բողոքներ են հնչեցրել հավաքականի մարզիչ Դավիթ Թորոսյանի հասցեին: Կառույցում առկա են ներքին տարաձայնություններ: Անկախ ամեն ինչից, ըստ Գեւորգյանի` լավ արդյունք ապահոված  մարզիչը պետք է շարունակի գլխավորել հավաքականը:
«Այո, Թորոսյանի բնավորությունը լավը չէ: Նրա հետ շփվելը բարդ է: Ինտելեկտով անձնավորություն է, իսկ այդպսի մարդկանց հետ միշտ բարդ է: Ռռինգում եւ մարզադահլիճում Աստված է: Նրան կողմ է ազգային հավաքականի 30 մարզիկներից 27-ը: Ես նրան հավաքականի մարզիչ չեմ նշանակել իր արտաքինի կամ ժպիտի համար: Նա արդյունք է ապահովում: Դա նշանակում է՝ մենք ունենք հրաշալի մասնագետ»

Առաջիկա մեկ ամսում նոր թեկնածուի հայտնվելու դեպքում, բռնցքամարտի ֆեդերացիայի գործկոմը կքննարկի տարբերակներն ու քվեարկություն կնշանակի:



Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։