Բրազիլիան սգում է պատմության, մշակույթի ու գիտության համար անվերադարձ կորուստը

September 4, 2018

Ի վերջո 80 հրշեջները մոտենում են 19-րդ դարի կառույցին, բայց կրակն արդեն պատել էր ամրոցի ամբողջ տարածքը: Ավելի քան 20 միլիոն անգին նմուշ մոխրի վերածվեց բոլորի աչքի առաջ: 3 ժամ անց կրակի հիմնական օջախները մարել էին, բայց պատշգամբներից կրակը բոցկլտում էր ամբողջ գիշեր:
19-րդ դարի կառույցը նորոգման կարիք ուներ: Ճակատագրի հեգնանքով բոլորովին վերջերս Թանգարանի 200-ամյակի առիթով Զարգացման Բանկը կես միլիոն դոլար  էր հատկացրել հակահրդեհային համակարգերի համար: Գումարը պետք է փոխանցեին հոկտենբերին:



Անդառնալի կորուստ. Բրազիլիայում թանգարանն այրվել է, ոչնչացվել են 200 տարվա աշխատանքները


Կառույցը բրազիլացիների հպարտությունն ու զբոսաշրջիկների այցելության պարտադիր վայրն էր: Բրազիլիայի թագավորական ընտանիքի նախկին նստավայրը 19-րդ դարի կառույց էր, այստեղ էր պահվում 1784 –ին հայտնաբերված Բենդեգո  մետեորիտը, այն կշռում էր ավելի քան 5 տոննա , այստեղ էր նաև 11 հազար տարեկան Լուչան` մարդկային մնացորդների հնագույն գտածոն, Մաքսակալիսաուրուս դինոզավրի հնագույն կմախքը, որը մաս առ մաս ամբողջությամբ վերականգնվել էր, Պոմպեի ավերակներից գրեթե անվնաս մնացած հռոմեական հնագույն ֆրեսկան ու էլի հազարավոր անգին նմուշներ:
Առավոտյան մոտ 10 հազար բրազիլացի գրոհել է թանգարանի շրջափակված տարածքը, պահանջում են պատմել ամբողջ ճշմարտությունը, գտնել ու պատժել մեղավորներին: Նրանք վստահ են, պատշաճ ուշադրության ու հետևողականության դեպքում ողբերգությունից հնարավոր կլիներ խուսափել:


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։