Ամո՞թ է դրսում կրծքով կերակրելը. Ֆոտոպատմությունը դարձել է համացանցի թոփ նյուզ

June 10, 2015

Լուսանկարիչ Իվետ Իվեսը իր նոր ֆոտոնախագծով փորձում է ապացուցել, որ կրծքով կերակրելը ցանկացած վայրում նորմալ է և ամոթալի ոչինչ չկա:
Արմատներով լիտվացի լուսանկարիչը, ով այժմ ապրում է Չիկագոյում, երկար ժամանակ լուսանկարել է կրծքով կերակրող մայրիկների՝ տարբեր վայրերում ու իրավիճակներում: Նա այս կերպ ցանկանում է կոտրել այն կարծրատիպը, որ կանայք խուսափում են հանրային վայրերում, այգիներում, փողոցում կամ համերգասրահում անհրաժեշտության դեպքում կրծքով կերակրել իրենց փոքրիկին:
25-ամյա լուսանկարիչը ևս երկու երեխաների մայր է և այս կերպ իր օրինակով է պայքարում այս կարծրատիպի դեմ:
«Ես կերակրել եմ նրանց ամեն տեղ, երբ պետք է եղել՝ եկեղեցիներից մինչև փարթիների ժամանակ: Ես համոզված եմ, որ ճիշտ է, երբ մայրիկները այդ անհրաժեշտ պահին կերակրում են իրենց երեխաներին, ամոթալի ոչինչ չկա, չեմ կարողանում հասկանալ մեզ մեղադրողներին»,-ասել է լուսանկարիչը, ում ֆոտոշարքը դարձել է համացանցի թոփ նյուզ և քննարկումների թոփ մեկ թեմա: