Բրոշներ տղամարդկանց համար. Ամենանորաձևից մինչև ամենաթանկը

September 26, 2015

Բոլոր նրանք, ովքեր հետևում էին տղամարդկանց նորաձևության ցուցադրությունների ընթացքին, ականատես եղան նոր թրենդի առաջացմանը: Հենց կրծքանշանները դժվար է նորություն անվանել. չէ՞ որ երիտասարդական նորաձևության և տարբեր ենթամշակույթների երկրպագուները վաղուց սիրում են դրանք: Փոխարենը նորություն կարելի է համարել դրանց հայտնվելը նորաձևության «բարձր դիվիզիոնում»:
Այս ձմռանը կրծքանշաններն առավել հաճախ, քան առաջ, նկատելի էին street fashion հերոսների բաճկոնների և վերարկուների վրա: Հունվարյան «Pitti Uomo»-ի, իսկ այնուհետև նաև Միլանի տղամարդկանց նորաձևության շաբաթի street style լուսանկարներում հաճախ կարելի էր տեսնել հենց այս աքսեսուարների միջոցով ավանդական հագուստին յուրահատկություն տալու միտումը:
Ովքե՞ր են նորաձևության ամենահայտնի ժամանակակից հայերը 

  • Ամենահաջողակ տղամարդ սուպերմոդելները




  • Կրծքանշանները կրում են միաժամանակ մի քանիսն իրար հետ կամ «միայնակ»՝ համադրելով ծոցագրպանի թաշկինակի, փողկապի կամ այլ աքսեսուարի հետ:
    Հայերենում այս աքսեսուարի անվանումը մեզ անմիջապես հուշում է, թե որտեղ այն պետք է կրել, սակայն իրականում նորաձևությունը ընձեռում է շատ ավելի մեծ հնարավորություններ:
    Արդեն հիշատակված «Dior Homme»-ի ցուցադրությանը դրանք զարդարում էին ոչ միայն վերնահագուստը, այլև գլխարկները: Հանդիպում են նաև ուրիշ տարբերակներ, օրինակ՝ պայուսակների կամ օձիքների վրա: Կրծքանշան կրելը կարծես պարզ բան է, սակայն ամբողջ ինտրիգն այն է, որ պետք է գտնել իսկապես հետաքրքիր և արժանի մոդելներ, որոնք արժանի են Ձեր լուքի գլխավոր շեշտադրումը դառնալու համար: