«Չէ՞ որ մենք էլ ենք ուզում ապրել և թռչել». Միխայիլ Բուլգակովի կենսագրության «սպիտակ հետքերը»

May 21, 2017

Միխայիլ Բուլգակովի կենսագրությունը այսօր էլ է պարունակում «սպիտակ հետքեր»: Բուլգակովի մասին հետաքրքիր փաստեր նրա երկրպագուները հավաքագրում են տարբեր ձևերով.գրում են տետրի մեջ, կիսվում են սոցիալական ցանցերում, հիշում ընկերական զրույցների ժամանակ: Հենց ինքը Բուլգակովը հավաքում էր թատրոնի տոմսեր՝ միայն այն տոմսերը, որոնք ինքն է գնել, կամ էլ այն համերգների ու ներկայացումների տոմսերը, որոնց նա ներկա է եղել:
Միխայիլը Անդրեևյան փողոցի վրա իրեն հարազատ աղմկոտ ու տաք փոքրիկ տան հարմարավետության մասին ասում էր՝ իր պատանեկությունն ուրախ է անցել գեղեցիկ քաղաքում՝ ապագայի շողշողուն հեռանկարներով և հիասքանչ կյանքով: Մայրը երեխաներին դաստիարակել է «ծանր ձեռքով» երբեք չկասկածելով՝ որն է բարին, իսկ որը չարը: Հայրը երեխաներին փոխանցել է իր աշխատասիրությունն ու ուսման հանդեպ սերը: Բուլգակովների ընտանիքում իշխում էր «գիտելիքի հեղինակությունն ու տգիտության հանդեպ արհամարհանքը»:
Հինգ տարեկանում Բուլգակովը կարդացել է Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպը, իսկ ավելի մեծ հասակում ընկերների համար հատվածներ է մեջբերել գրքից՝ չսխալվելով և ոչ մի բառում: Յոթ տարեկանում Միխայիլ Աֆանասիին գրել է իր առաջին պատմվածքը՝ «Սվետլանի արկածները»: Եվ չնայած հիանալի տվյալներին և գրականության հանդեպ հակվածություն ունենալուն, 1909 թվականին 18-ամյա Միշան, ավարտելով կիևյան Առաջին գիմնազիան, ընդունվում է Կիևյան համալսարանի բժշկական ֆակուլտետը: Երբ Միխայիլը 16 տարեկան էր, հայրը մահանում է երիկամների հիվանդությունից: Բժշկի մասնագիտության ընտրությունը բացատրվում էր շատ պարզ. մոր երկու եղբայրներն էլ՝ Նիկոլայ և Միխայիլ Պոկրովսկիները բժիշկներ էին, մեկը՝ Մոսկվայում, մյուսը՝ Վարշավայում, երկուսն էլ լավ էին վարձատրվում.Միխայիլը թերապևտ էր, Պատրիարք Տիխոնի բժիշկն էր, Նիկոլայը՝ գինեկոլոգ, Մոսկվայում հիանալի պրակտիկա ուներ: Փաստարկները, որոնք ազդեցին բժշկությունն ընտրելու օգտին, դարձան հետագա գործունեության անկախությունը և «մարդկային կառուցվածքի» հանդեպ հետաքրքրությունը, նրանց օգնելու հնարավորություն:
1913 թվականին երկրորդ կուրսում Միխայիլը ամուսնանում է՝ մոր կամքին հակառակ, երիտասարդ Տատյանա Լապպայի հետ, որը նոր էր ավարտել գիմնազիան (հետագայում՝ «Մորֆի» պատմվածքում  դարձել է Աննա Կիրիլովնա կերպարի նախատիպը): Ֆինանսական դժվարությունները սկսել էին արդեն հարսանիքի օրը.այդ մասին կարելի է ընթերցել Տատյանա Նիկոլաևնայի հիշողություններում.«Քող,իհարկե, չունեի, հարսանեկան զգեստ՝ նույնպես.ես ինչ-որ տեղ վատնել էի այն ամբողջ գումարը, որ հայրս ուղարկել էր: Մայրս եկել էր հարսանիքին.սարսափահար եղավ: Ես հագել էի դարսերով  ծղոտյա  կիսաշրջազգեստ, մայրս գնեց վերնաշապիկ: Պսակադրեց մեզ հայր Ալեքսանդրը»:  Տատյանայի հայրը ուղարկում էր ամսական 50 ռուբլի, այն ժամանակվա համար մեծ գումար, բայց Բուլգակովը տնտեսել չէր սիրում և պոռթկուն մարդ էր: Եթե նա ցանկանար տաքսի նստել, նույնիսկ վերջին գումարով, նա առանց երկմտելու կաներ դա.«Մայրը բարկանում էր թեթևամտության համար: Գնացել էինք  նրա մոտ ճաշելու, իսկ նա նկատեց, որ չկան իմ մատանին ու վզնոցը: «Դե նշանակում է, որ ամբողջը գրավատանն է»:
Մեծն գրողի հուշարձանի համար նրա կինը՝ (երրորդը, դարձել է «Վարպետն ու Մարգարիտան» վեպի Մարգարիտայի նախատիպը) Ելենա Սերգեևնան ընտրել է քար, որ կոչվում էր Գողգոթա՝ լեգենդար երուսաղեմական լեռան հետ նմանության համար, և ի սկզբանե Նիկոլայ Վասիլիի Գոգոլի գերեզմանի վրա էր: Երբ Գոգոլին վերաթաղեցին, նրա գերեզմանի վրա կիսանդրի տեղադրեցին, իսկ քարը անպիտան թողեցին վանական գերեզմանոցում: Ինչպե՞ս այստեղ չհիշել Միխայիլ Աֆանասիի արտահայտությունը՝ հասցեագրված Գոգոլին.«Ուսուցիչ,ծածկիր ինձ քո վերարկուով…»