Անհետացող Երևան. Ֆիրդուսիի վերջին առևտրականները

February 6, 2017

2015- հունիսի 12-ին, քաղաքաշինության նախկին նախարար Նարեկ Սարգսյանը ներդրողներին ներկայացրեց Ֆիրդուսի շուկայի տարածքի կամ 33-րդ թաղամասի կառուցապատման ծրագիրը: Կիսաքանդ շենքերի ու շուկայի փոխարեն կլինի մեծ հրապարակ՝ բիզնես կենտրոններով ու ժամանցի գոտիներով: Իսկ բնակիչներին ու շուկայում աշխատողներին կտրամադրվի փոխհատուցում: