Զգացմունքային էներգամարում. նոր հիվանդություն

May 28, 2019

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգացմունքային էներգամարում սինդրոմն  առաջին անգամ դասակարգել է որպես հիվանդություն, որն ախտորոշվում է ու մտնում ապահովագրությամբ բուժվող հիվանդությունների ցանկ:  
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն Էներգամարում դասել է հիվանդությունների ու աշխատավայրում ստացած վնասվածքների կատալոգ:  Այն քրոնիկական սթրեսի հետևանք է, որը մարդը ստանում է աշխատավայրում:
Զգացմունքային էներգամարման երեք նախանշանները.


  • Էներգիայի կորստի ու հյուծվածության զգացում

  • Մտավոր անհաղորդության բարձրացում աշխատանքից կամ նեգատիվիզմի ու ցինիզմի զգացողություն, որը նույնպես վերաբերում է աշխատանքին

  • Մասնագիտական արդյունավետության անկում


Էներգամարում աշխատանքային կոնտեքստում է առաջանում ու չպետք է գործածվի կյանքի այլ ոլորտներում: Հիվանդությունների ու վնասվածքների թարմացված ցանկը, որը ստացել է ICD-11 անունը, պատրաստ էր դեռ անցյալ տարի: Ցանկի համալրմանը մասնակցել են ամբողջ աշխարհից առողջապահության ոլորտի տարբեր մասնագետներ: Օրեր առաջ ցանկը հաստատվել է: ԱՀԿ-ն այուհետև հիվանդություն է համարում  նաև «խաղային խանգարումը», երբ կախվածություն կա վիդեոխաղերից: Այն ցանկում հաջորդում է ազարտային խաղերից կախվածությանը:

lifehacker





Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում