«Աշխարհիկ կյանքը». Վուդի Ալենի 30 միլիոնանոց ջազային ակորդում ոչ միայն աղջիկներ են

July 22, 2016

«Ժասմինից» հետե Վուդի Ալենը նկարահանեց երկու ֆիլմ, որոնք չարժանացան համաժողովրդական համակրանքի և ընդունելության։ «Աշխարհիկ կյանքը» շտկում է լեգենդար կոմիկի կարիերայի նորագույն շրջանը։ Ինտելեկտուալ կոմեդիայի վարպետը շարունակում է երես տալ վուդիալենիզմի երկրպագուներին՝ տարին մեկ անգամ լույս աշխարհ բերելով հերթական ոճային ու սրամիտ «բլբլացող» ռոմկոմը։