[InterPress] Մարիխուանան վերջացա՞վ. Կանադայում սպառվել է երկրում եղած ամբողջ մարիխուանան

October 30, 2018

Կանադայում առողջապահական մարիխուանայի օրինականացումից մի քանի օր անց կանադացիները գործի են անցելՉորեքշաբթի` վաճառքի առաջին օրը, խանութների առջև երկար հերթերով ու վեբկայքերում այցելուների հոսքով ողջունեցին վաճառքի որոշումը: Քվեբեկում վաճառքը համակարգող ընկերությունը (SDQC) գերազանցել է բոլոր սպասելիքները` գրանցելով ավելի քան 12.500 գործարք խանութում և 30.000 օնլայն պատվեր: Սա միայն առաջին օրըՄի քանի օր անց որոշ ապրանքատեսակներ ընդհանրապես սպառվեցին: Այդ մասին նշված է կայքում:
«Հաշվի առնելով կաննաբիսի վաճառքի օրինականացման արդյունքում ստեղծված անսպասելի պահանջարկը և Կանադայի տարածքում արտադրանքի սակավությունը, մենք պատրաստվում ենք կարճ ժամկետում ավելացնել մեր մասնաճյուղերում արտադրանքի ծավալը», – հայտարարել է ընկերությունը:
Մանիտոբա քաղաքի ճանապարհներին Manitoba Liquor and Lotteries ընկերությունը զգուշացնում է, որ որոշ ապրանքների պակասուրդը կարող է ձգվել մի քանի ամիս:



Կարդացեք նաև.



Օնտարիոյում կանաբիս վաճառող Ontario Cannabis խանութը զգուշացնում է, որ օրինականացումից հետո պատվերների քանակը կտրուկ աճել է, բայց առաքումները կշարունակվեն իրականացվել 1-5 աշխատանքային օրվա ընթացքում:
«Մենք հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- նշված է տարածված հայտարարության մեջ:
Կանադացի պատգամավոր Բիլ Բլեյրը, որը գլխավորում էր օրինականացման արշավը, CBC-ին ասել է, որ այժմ մատակարարները փորձում են բավարարել 37 միլիոն բնակչություն ունեցող երկրի աճող պահանջարկը:
«Մենք ակնկալում էինք, որ որոշ լարվածություն կլինի, մատակարարումների հարցում խնդիրներ կառաջանան, բայց որոշ քայլեր են ձեռնարկվել և ես վստահ եմ, որ իրավիճակը կշտկվի»,- ասել է Բլեյրը:

Շարունակությունը՝ InterPress.am-ում





Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում