[Էրեբունի-Երևան 2800] Chronograph-ը թողարկել է սահմանափակ քանակով գրիչներ

October 20, 2018

«Էրեբունի-Երևան 2800» հատուկ հավաքածուն թողարկվել է երկու տարբերակով` գնդիկավոր և գրչածայրով` յուրաքանչյուրը 50 օրինակ: Երբեք չծերացող հնագույն քաղաքի ամբողջ կախարդանքն ու հզորությունը կփոխանցվի առաջին իսկ հպումից: Տպավորություն է, թե գրչի ու թղթի հպումից հայտնվում ես արևոտ քաղաքի փողոցներում։
Տպավորությունները ձեզ կտեղափոխեն անցյալ` Ք.ա. 782 թվական, երբ Արգիշտի Առաջինը հիմնադրեց Էրեբունին (Ուրարտու): Ստեղծագործ միտքը, ուժն ու միասնությունը կուղեկցեն ձեզ դեպի նոր, պայծառ ապագա` լի վառ գույներով, որոնք արտացոլում են քաղաքի սերն ու ջերմությունը:
Արժանապատվություն, սեր և հզորություն՝ մեկ գրիչի մեջ: «Էրեբունի-Երևան 2800» գրիչի կափարիչի վրա պատկերված է մայրաքաղաքի խորհրդանիշ առյուծը:
[gallery ids="54330,54331,54332"]

Երևանի խորհրդանիշը


Կափարիչի վրա պատկերված է պատվանդանին կանգնած, գլուխը հետ շրջած, իշխանության խորհրդանիշ գավազանը բռնած առյուծ։ Նրա գլխավերևում թագն է՝ մեջտեղից բարձրացող Կենաց ծառի խորհրդանիշ վարսանդով։ Առյուծի կրծքին՝ հավերժության նշանի վրա, Արարատ լեռան պատկերն է։
2800-ամյա մայրաքաղաքի սրտում գտնվող «Chronograph» խանութ-սրահը տոնում է այս կարևոր պատմական իրադարձությունը` համագործակցելով գրիչներ արտադրող առաջին իտալական կազմակերպության հետ:   
«Montegrappa»-ն գրիչներ է թողարկել Ջոն Դոս Պասոսի, Պաուլո Կոելյուի և Էռնեստ Հեմինգուեյի համար: «Montegrappa» գրիչներ են օգտագործում Հռոմի Պապը, նախագահներն ու այլ պաշտոնյաներ: Նշանավոր մարդկանց ցանկում են Հովհաննես Պողոս II պապը, Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը, Հորդանանի թագավոր Հուսեյնը, Թայլանդի թագուհի Սիրիկիտը, Բրունեի սուլթան Հասանալ Բոլկիախը, և այլն։
Իտալական յուրօրինակ դիզայնն ու դարավոր փորձը սկիզբ է առել 1912 թվականից։
[gallery ids="54333,54334,54335"]


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում