[cinemastar] Ի՞նչ նոր ֆիլմեր կարելի է դիտել դեկտեմբերի 28-ից. 3 ֆիլմի պրեմիերա

December 26, 2017

Դեպի վերև / Движение вверх



  • Ռեժիսոր` Անտոն Մեգերդիչև

  • Դերերում` Վլադիմիր Մաշկով, Անդրեյ Սմոլյակով, Իվան Կոլեսնիկով

  • Ժանր` սպորտ, դրամա

  • Տևողությունը` 140 րոպե

  • Տարիքը` 6+


Կան հաղթանակներ, որոնք փոխում են պատմության ընթացքը: Նման հաղթանակ դարձավ լեգենդար «երեք վայրկյանները», որոնք 1972 թվականի Օլիմպիադայում ԽՍՀՄ բասկետբոլի հավաքականին բերեցին հաղթանակ: 36 տարվա ընթացքում առաջին անգամ «անհաղթելի» ԱՄՆ հավաքա-կանը պարտության մատնվեց: Ոչ ոք անգամ չէր կարող պատկերացնել, որ հնարավոր է Օլիպպիական խաղերում հաղթել ԱՄՆ հավաքականին:

Երեք դյուցազունները և Եգիպտոսի արքայադուստրը / Три богатыря и принцесса Египта



  • Ռեժիսոր` Կոնստանտին Ֆեոկսիտով

  • Ժանր` մուլտֆիլմ, արկածային, ընտանեկան

  • Տևողությունը` 90 րոպե

  • Տարիքը` 6+


Այս անգան երեք դյուցազունները արկածների հետևից հասնում են Եգիպտոս:
[embed]https://www.youtube.com/watch?v=SkAlH0JYMtU[/embed]

Սանտան և ընկերները / Santa & Cie



  • Ռեժիսոր` Ալեն Շաբա

  • Դերերում` Ալեն Շաբա, Օդրի Տոտու

  • Ժանր` կոմեդիա, ընտանեկան

  • Տևողությունը` 95 րոպե

  • Տարիքը` 12+


Ամանորի նվերների պատրաստման համար պատասխանատու 92 հազար էլֆ Ամանորից առաջ անսպասելի հիվանդանում են: Սանտային ոչինչ չի մնում, քան թաքցնել իր թռչող եղջերուներին և ուղևորվել երկիր, դեղամիջոցը գտնելու համար, որպեսզի բուժի իր օգնականներին և փրկի Ամանորը: Սակայն կա մի մեծ խնդիր. ոչ ոք չի հավատում, որ նա աշխարհի ամենագլխավոր հրաշագործն է:
[embed]https://www.youtube.com/watch?v=95sh51nfNxI&feature=youtu.be[/embed]