[cinemastar] Ի՞նչ նոր ֆիլմեր կարելի է դիտել փետրվարի 14-ից և 15-ից

February 12, 2018

Փետրվարի 15

Սև հովազ / Black Panther



  • Ռեժիսոր` Ռայան Քուգլեր

  • Դերերում` Չեդվիկ Բոուսման, Մայքլ Բ․ Ջորդան, Լյուպիտա Նյոնգո, Դանայ Գուրիրա, Մարտին Ֆրիման, Էնդի Սերկիս

  • Ժանր` ֆանտաստիկա, մարտաֆիլմ, արկածային

  • Տևողությունը` 145 րոպե

  • Տարիքը` 16+


Առաջին հայացքից կարելի է մտածել, որ Վականդան վայրի Աֆրիկայի սովորական տարածք է, բայց դա այդպես չէ։ Այստեղ թաքնված են վիբրացիան կլանելու հատկությամբ օժտված յուրահատուկ մետաղի հանքեր։ Շատերն են փորձել հասնել դրան, ճանապարհին սնանկացնելով և վերացնելով տեղացիներին, սակայն ամեն անգամ սավաննայի գաղտնի հոգին՝ Սև հովազը, պաշտպանում է հալածվածներին։ Տարիներ անց փորձանքը նորից է գալիս Վականդա, բայց այս անգամ թշնամուն օգնում են ժամանակակից տեխնոլոգիաները։ Երբ բոլոր շանսերը սպառվում են, Տ'Չալլան՝ Վականդայի երիտասարդ արքայազնը, իմանում է, որ հենց նա պետք է վերականգնի լեգենդը և շարունակի հավերժ պայքարը՝ կրելով Սև հովազի դիմակը։



Փետրվարի 14


Սառույց / Лёд



  • Ռեժ` Օլեգ Տրոֆիմ

  • Դերերում` Ագլայա Տարասովա, Միլոշ Բիկովիչ, Ալեքսանդր Պետրով, Մարիա Արոնովա, Քսենյա Ռապոպորտ

  • Ժանր` մելոդրամա, կոմեդիա

  • Տևողությունը` 130 րոպե

  • Տարիքը` 12+


Մանկուց Նադյան հավատում էր հրաշքներին։ Նա պատկերացնում էր, թե ինչպես է ծափահարությունների տակ դուրս գալիս սառույցի վրա և պարում իր ամենագեղեցիկ պարը։ Եվ այսպես, իր հավատքի և նպատակասլացության արդյունքում, Նադյան դառնում է հանրահայտ գեղասահորդ։ Եվ, երբ նրա երազանքները արդեն պատրաստ էին իրականացվել, ճակատագիրը նրան տալիս է իսկական փորձություն։ Եվ այն անցնելու համար Նադյան պետք է նորից հավատա հրաշքներին։


[embed]https://www.youtube.com/watch?v=4fft69pe6zg[/embed]

Սրտակերը / Le retour du héros



  • Ռեժիսոր` Լորան Տիրար

  • Դերերում` Ժան Դուժարդեն, Մելանի Լորան

  • Ժանր` կոմեդիա, պատմություն

  • Տևողությունը` 100 րոպե

  • Տարիքը` 16+


Ֆրանսիա, 1809 թ․։ Գեղեցկադեմ և կնամոլ կապիտան Նևիլին տանում են պատերազմ։ Նա թողնում է իր սիրեցյալին՝ երդվելով ամեն օր գրել, սակայն, դուռը փակելուն պես, մոռանում է իր խոստումի մասին։ Պոլինի սիրտը կոտրված է, և նրա քույրը՝ Էլիզաբեթը, որոշում է Նևիլի անունից նամակներ գրել քրոջը։ Նկարագրելով հերոսի անհավանական արարքներն ու արկածները, նա չէր կարող անգամ պատկերացնել, որ Նևիլը կփախնի բանակից և նորից կհայտնվի իրենց դռան դիմաց։


[embed]https://www.youtube.com/watch?v=n6c2Gpze5Zk[/embed]