Սիլիկոնային հովտի գրանդիոզ ծրագիրը. աղբավայրի փոխարեն իսկական քաղաք կկառուցվի

July 11, 2017

Սիլիկոնային հովտի զարգացման ամենամասշտաբային ու գրանդիոզ ծրագիրը հավանության է արժանացրել Սանտա-Կլարա քաղաքի իշխանությունը:  6,7 մլդ. դոլար արժողությամբ շինարարական պրոեկտով նախատեսվում է Levi  ստադիոնի շրջակայքով կառուցել 1680 բնակարան:
Բնապահպան հետևորդները հավանություն են տվել Related Companies-ի տեխնիկական փաստաթղթին, որը ներառում է  այրվող մեթան գազի ու այլ վտանագվոր նյութերի արտանետումը առավել անվտանգ իրականացնելու մեխանիզմը: Այդ փաստաթղթով երաշխավորվում է նաև ստորջրյա ախտոտումից խուսափելը:
240 հա  տարածքը նախկինում Սանտա Կլարա քաղաքի աղբավայրն էր, հիմա վերածվելուէ City Place-ի, որտեղ կկառուցվեն գոլֆի դաշտ ու հեծանվահրապարակ: 5,7 միլիոն քառակուսի մետր էլ կհատկացվի օֆիսային տարածքներին:1,1 մլն-ը ազատ գոտու և 700 հյուրանոցային սենյակների համար է նախատեսվում:
Բնակելի հատվածում հավանաբար կկառուցվեն կոնդոմինիմումներ ու ապարտամնենտներ, դրանք կլինեն Santana Row  ոճում, այն է` դրանք կլինեն խանութների, ռեստորանների, կայանատեղերի վերևի հարկում:
Սիլիկոնային հովտի զարգացման այս նախագիծը 3 տարի քննարկվել է Սանտա Կլարայի մունիցիպալիտետում: City Place-ի գլխավոր էլեմենտների կառուցումը կանխատեսվում է, որ կտևի 5-7 տարի, իսկ մասշատբային այս նախագիծը վերջնական տեսք կունենա 2 տասնամյակից:
 

MERCURYNEWS