BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Հեծանիվ գողացող ներագաղթյալից համաեվրոպական գերաստ

Հեծանիվ գողացող ներագաղթյալից համաեվրոպական գերաստղ՝ Զլատանի կյանքի մութ պատմությունները (լուսանկարներ)

newmag-y-n

Վերջերս Շվեդիայի հավաքականի ու «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոստովանել է, որ դեռ չի ցանկանում մտածել մարզական կարիերան ավարտելու մասին. ուզում է խաղալ հնարավորին չափ շատ ու չմտածել կարիերայի ավարտի մասին: Զլատանը 40 տարեկան է ու դեռ ունի մեծ պահ

Զլատան Իբրահիմովիչը ֆուտբոլի պատմության մեջ ամենավառ աստղերից է։ Առաջին քայլերն անելով Մալմյո արվարձանում՝ նա նվաճեց հայրենական ֆուտբոլն ու դարձավ Շվեդիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։ Զլատանի ընտանիքը բնակվում էր Մալմյոյի արվարձաններում: Նրա ծնողները նախկին Հարավսլավիայից են։ Զլատանը դժվարություններ ստիպված էր հաղթահարել դեռ մանկուց։ 2 տարեկան էր, երբ ծնողներն ամուսնալուծվեցին։ Բոլոր երեխաներին գոնե նվազագույն սնունդ ապահովելու համար մայրն օրական աշխատում էր 14 ժամ։ Այդ տարիներին Իբրահիմովիչը տարվել էր կողոպուտներով։

Գողության հանդեպ կիրքը կարող էր տխուր ավարտ ունենալ նրա համար։ Խաղից հետո պատրաստվում էր տուն վերադառնալ, երբ հայտնաբերեց, որ հեծանիվը չկա: Սովորականի պես, կտրեց կողքին գցած շղթան, սեփականաշնորհեց հերթական հեծանիվն ու սլացավ տուն։ Մի քանի օրից թիմի ժողովին մարզչի օգնականը հայտնեց, որ իր հեծանիվը գողացել են։ Որոշ ժամանակ լռում էր, բայց ինչ-որ պահի այլևս չդիմացավ, մոտեցավ օգնականին ու ասաց. «Գիտեք՝ ես եմ որոշ ժամանակով վերցրել Ձեր հեծանիվը։ Մի անգամ եմ օգտագործել։ Դուք այն կստանաք մի քանի օրից»։

 

Զլատանի համար հոր խորհուրդները եղել են կյանքի նշանաբաններ. «Հայրս ինձ սովորեցնում էր լինել տղամարդ, քայլել առաջ՝ ատամները սեղմելով։ Ես նրա շնորհիվ սովորեցի չնկատել դժվարությունները»: Հայրն ալկոհոլիկ էր, մայրը՝ թմրամոլ, հետո նաև քույրը: Մի քանի ամիս շարունակ կախվածություն ունենալուց հետո Զլատանը նրան տեղավորեց բժշկական կենտրոն, որտեղ քույրն անցավ երկարաժամկետ վերականգնողական փուլ։ Բուժվելուց հետո Զլատանի քույրը վարձեց առանձին բնակարան ու խզեց հարաբերությունները մոր հետ. «Այսպիսի իրավիճակները սովորական էին մեր ընտանիքում։ Ես հաճախ էի կատարում հոգեբանի դեր, թեպետ ինձ էլ այդ տարիքում չէր խանգարի մի հոգեբան»:

Հարցերը միայնակ լուծելու և խնդիրները հաղթահարելու բնավորությունն Իբրահիմովիչն իր հետ տարավ կանաչ դաշտ։ Մանկապատանեկան բոլոր ակումբներում, որտեղ խաղացել է, միշտ համարվել է եսակենտրոն մրցակից, երբեմն նաև թիմակցի հանդեպ անխիղճ ֆուտբոլիստ։ Թեև պնդում է. իր հաջողությունը չի կառուցել որևէ մեկի հաշվին, այլ միայն իր մարզական քրտնաջան աշխատանքի շնորհիվ։

                                                           

Կարդացեք նաև

Տարածել