BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Նա ունի Մեսիի տեխնիկան, Ալիի բնավորությունը և Թայս

Նա ունի Մեսիի տեխնիկան, Ալիի բնավորությունը և Թայսոնի հզորությունը. հայտնիները՝ Զլատանի մասին

newmag-y-n

Զլատանի մտերիմների, խաղընկերների ու գործընկերների համար դժվար է նրան 3 բառով նկարագրել: Տոտենհեմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուիրնյուի համար անհասկանալի է, երբ մարդիկ ասում են, թե Զլատանը դժվար տղա է միասին աշխատելու համար, կամ իբր բարդ մարդ է։  

«Երբ դու ունես մեկին, որը հաղթող է և միշտ ցանկանում է հաղթել, ապա կարծում եմ նրա հետ աշխատելը շատ-շատ հեշտ է։ Ես նրան ընդամենը մեկ տարի եմ մարզել, բայց հասկացել եմ՝ նա լավագույն ֆուտբոլիստներից է, որի հետ երբևէ աշխատել եմ» , - ասում է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ  Ժոզե Մոուրինյուն:

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ  Դեվիդ Բեքեմը կարծում է, որ Զլատանը ֆիզիկապես հրաշալիորեն պատրաստված մարզիկ է։

«Ես խաղացել եմ աշխարհի լավագույնների հետ, աշխարհի լավագույնների դեմ։ Երբեք չեմ հանդիպել մեկին, որը նույնքան լուրջ էր մարզման ժամանակ, որքան խաղի ընթացքում։ Նա ի ծնե հաղթող է։ Նա գազան է հսկայական ինքնավստահությամբ», - ասում է Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ  Դեվիդ Բեքեմը

«Ռեալի» գլխավոր մարզիչ, աշխարհի չեմպիոն Զինեդին Զիդանը լավ է ծանոթ Զլատանի բնավորությանը: Զլատանին անհնար է փոխել, դրա փոխարեն պետք է նրանից սովորել:

«Նա էգո ունի, բայց դաշտում իրեն չեմպիոնի պես է պահում։ Դա նրա բնավորության մասն է։ Ոչ ոք չի կարող փոխել նրա անհատականությունը», - ասում է «Ռեալի» գլխավոր մարզիչ, աշխարհի չեմպիոն Զինեդին Զիդանը:

Իբրահիմովիչի բնավորության գծերին կարելի է ծանոթանալ խաղադաշտում: «Էվերթոնի» գլխավոր մարզչի խոսքով, Զլատանը ցանկանում է հաղթել միշտ:

 «Զլատանը ցանկանում է հաղթել միշտ։ Հավատացեք ինձ։ Շարքային մարզման 8-ը 8-ի դեմ խաղի վերջին փոխանցման համար նա իր սիրտն էլ կտա, եթե իմանա, որ կարող է գոլ խփելու ու հաղթել», - ասում է «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտի:

Նախկին մարզիկները Զլատանին բնութագրում են որպես իր ժամանաշրջանի խորհրդանիշ: Դրա վառ ապացույցը առաջնություններում իր տարած հաղթանակներն են:

 «Հաղթել է բոլոր առաջնություններում, որտեղ եղել է։ Իհարկե, կարող էր ավելի հանգիստ խառնվածք ունենալ, բայց ասում է այն, ինչ մտածում է, ու դա երբեք ինձ չի խանգարել։ Այդ բնավորությամբ ֆուտբոլիստ քիչ կա», - ասում է 1998-ին աշխարհի չեմպիոն Թիերի Անրին:

Զլատանը ֆուտբոլիստ է, որը գոլ է խփել միշտ՝ Իսպանիայում, Իտալիայում։ Լորան Բլանի խոսքով, Զլատանի վիճակագրությունն անհավատալի է ու սա դեռ վերջը չէ:

 «Ռեկորդներն ուղղակի ժամանակի հարց են։ Երբ մարդիկ ինձ հարցնում են, թե զարմանում եմ արդյոք, երբ Զլատանը այդքան շատ գոլ է խփում, պատասխանում եմ՝ ոչ», - ասում է Ֆրանսիայի հավաքականի նախկին մարզիչ, ԱԱ ու ԵԱ հաղթող Լորան Բլան:

Զլատանն իր պահվածքով է ոգևորում թիմի անդամներին: Նրա խաղաոճն ու շարուձևը հիանալի օրինակ է բոլորի համար:

«Երբ տեսնում ես նրա քայլվածքը դեպի հանդերձարան հասկանում ես, որ ներս է մտնում հաղթող, նա էությամբ ու բնավորությամբ ֆուտբոլիստ է։ Թիմի անդամներին դա ոգևորում է», - ասում է Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ  Ռայան Գիգս:

 «Այս տղան գտնում է դարպասը, պահի տակ ստեղծում նոր, փոքրիկ հնարք։ Նա ցանկացած պահի անում է այն, ինչ երկրպագուներն են ակնկալում», - ասում է 1992-ին Եվրոպայի չեմպիոն Պետեր Շմեյխելը:

 «Խաղերից առաջ երկուսով մնում էինք նույն սենյակում։ Մի գիշեր ինձ արթնացրեց․ «Ադի, վե՛ր կաց։ Ես վատ երազ եմ տեսել. Ռոնալդոն ինձնից լավն էր»։ Հետո հանգստացավ ու գնաց քնելու միայն այն ժամանակ, երբ ասացի «Ո՛չ, Զլատան։ Աշխարհում լավագույնը դու ես», - ասում է Ռումինիայի հավաքականի լավագույն ռմբարկու  Ադրիան Մուտուն:

Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլանի համար Զլատանը յուրահատուկ խաղացող է: Նա աշխարհի միակ ֆուտբոլիստն է, որն ունի 196 սմ հասակ, Լիոնել Մեսիի տեխնիկան, Մուհամեդ Ալիի բնավորությունը և Մայք Թայսոնի հզորությունը:

Տարածել

Ես Զլատանն եմ
Ես Զլատանն եմ

Զլատան Իբրահիմովիչ

3400 ֏

Նկարագրություն

Զլատան Իբրահիմովիչը ֆուտբոլի պատմության մեջ ամենավառ աստղերից է։ Առաջին քայլերն անելով Մալմյոյի արվարձանում՝ նա նվաճեց հայրենական ֆուտբոլն ու դարձավ Շվեդիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։ Դեղինների երկարամյա ավագն այնպիսի փայլուն կարիերա է արել և՛ հայրենիքում, և՛ Եվրոպայում, որի մասին երազում է յուրաքանչյուր ֆուտբոլիստ։ Իր գոլերով և նվաճած տիտղոսներով նա պատմություն է կերտել, համարձակ հարցազրույցներով և հանրագրերով միշտ եղել է համաշխարհային մամուլի էջերում։ Շվեդ գրող Դավիդ Լագերկրանցի հետ գործակցությամբ Զլատանն անկեղծորեն պատմում է, թե ինչպես հեծանիվ գողացող ներգաղթյալից դարձավ համաեվրոպական գերաստղ։ Հայերեն հրատարակությունում առանձին գլխով անդրադարձ կա 2012-ից հետո Զլատանի կյանքին ու կարիերային Ֆրանսիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում և 2020- ին Իտալիա վերադառնալուն։ Թարմացված են Զլատանի մարզական կարիերայի տվյալները մինչև «Լոս Անջելես Գելեքսի»։