BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Նոր սկանդալ. Զլատանն ընդդեմ FIFA-ի. Նրա դեմարշին մ

Նոր սկանդալ. Զլատանն ընդդեմ FIFA-ի. Նրա դեմարշին միացել է ավելի քան 300 ֆուտբոլիստ

newmag-y-n

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կրկին հայտնվել է համաշխարհային մամուլի էջերին։ Այս անգան ՖԻՖԱ-ին քննադատելու համար: Ընդամենը մեկ գրառումը ցնցել է ֆուտբոլային աշխարհը։ Զլատանի դժգոհությանը միացել են նաև 300 այլ ֆուտբոլիստներ։

Օրերս Իբրան արթնացավ և նոր գ‍րառում կատարեց իր ֆեյսբուքյան էջում՝ այս անգամ թիրախավորելով EA SPORTS ընկերությանը, որը զբաղվում է լեգենդար FIFA համակարգչային խաղերի սերիական արտադրությամբ։ Զլատանը քնել-արթնացել է ու հասկացել, որ իրեն դուր չի գալիս այն, որ FIFA-ն օգտագործում է իր դեմքը և անձնական տվյալները. «Ո՞վ է EA SPORTS-ին և FIFA-ին իրավունք տվել օգտագործելու իմ անունն ու դեմքը, FIFPRo՞-ն: Ես տեղյակ չեմ, ես FIFPRo-ի անդամ չեմ: Երբեք թույլ չեմ տվել ՖԻՖԱ-ին կամ FIFPRo-ին գումար աշխատել՝ օգտագործելով ինձ: Ինչ-որ մեկը շահույթ է ստանում տարիներ շարունակ՝ օգտագործելով իմ անունն ու դեմքը: Հետաքննելու ժամանակն է»:

Ֆուտբոլային սիմուլյատորների հին սիրահարները կհիշեն 1990-ականների վերջին մետրոյի անցումներում գործող համակարգչային խաղերի սրահները, որտեղ բոլորը ֆուտբոլ էին խաղում։ FIFA-ն դեռ խաղալու վայր չէր, PES կոչվածն էլ դեռ ձևավորման փուլում էր. այն ժամանակ այն կոչվում էր ISS Pro Evolution։ Ովքեր գեթ մեկ անգամ վահանակն իրենց ձեռքում պահել են, հաստատ կիմանան՝ ով է Facu-ն, R.Blagio-ն, Batustita-ն և Roberto Corlos-ը։

«Սփայս-Բոյը» ֆուտբոլային գլխավոր սիմուլյատորի տուփի շապիկին և խաղում հայտնվելու համար ստացել է 40 միլիոն դոլար 3 տարվա համար։ Դա ավելի շատ է, քան նա վաստակում էր ֆուտբոլիստ լինելու տարիներին։ Դա անգամ ավելի շատ է, քան այսօր իրական ֆուտբոլիստներն են ստանում։

Ժամանակին հարց էինք տալիս ինքներս մեզ. Ինչու՞ էին սխալ գրվում ֆուտբոլիստների ազգանունները։ Այն ժամանակվանից դեռ գործում էին ֆուտբոլիստ -ակումբ - խաղային սումուլյատոր փոխհարաբերությունները։ Չկար պայմանագիր՝ չկար ֆուտբոլիստի ճիշտ անուն։ Ժամանակի ընթացքում FIFA-ն հարստացավ և գնեց բոլոր ակումբների, թիմերի և ֆուտբոլիստների լիցենզիաները, իսկ PES-ը դեռ երկար տարիներ խաղում էր նույն սխեմայով։

Լիցենզավորման հետ «լեզու չգտնող» ամենահայտնի կողմը Նիդերլանդների հավաքականն է։ Տարիներ շարունակ այն պարզապես բացակայում էր FIFA-ում, PES-ում էլ բոլոր թիմերը կոկիկ ու ճիշտ անուններով, «նարնջագույնների» մոտ էլ էլի գոյություն չունեցող ֆուտբոլիստներ ու մարզաշապիկներ։

Տարիների ընթացքում կիբերաշխարհը զարգացավ։ Ֆուտբոլային սիմուլյատորները ամեն տարի սահմանում են նոր բարձունքներ, այսօրվա խաղերը երբեմն ավելի իրական են, քան բուն իրական ֆուտբոլը։ Խաղ արտադրողներն արդեն ուշադրություն են դարձնում այնպիսի մանրուքների վրա, ինչպիսիք են ֆուտբոլիստի դեմքի շարժումները, քրտինքը և անգամ դաջվածքները։

Նրա յուրահատուկ կերպարի և կենսագրության ամենավառ էջերը տեղ են գտել Newmag-ի հրատարակած «Ես Զլատանն եմ» գրքում:

EA Sports-ը անդրադարձել է Զլատան Իբրահիմովիչի մեղադրանքներին։  Կանադական ընկերությունից նշում են, որ «Միլանի» հետ պայմանագիրը թույլ է տալիս օգտագործել ակումբի ցանկացած ֆուտբոլիստի անունն ու դեմքը: Ըստ ընկերության ներկայացուցչի, իրենց գործն արդար է. «Ահա, թե ինչու երկար տարիների հարաբերություններ ունենք FIFPro-ի հետ: Ասոցիացիան աշխատում է մի շարք արտոնագրողների հետ և բանակցում  է համաձայնագրերի շուրջ, որոնք օգուտ կբերեն ինչպես խաղացողներին, այնպես էլ արհմիություններին»:

Ըստ Իբրահիմովիչի և նրա գործակալ Մինո Ռայոլայի, այս ամենն անօրինական է։ Նրա խոսքով, Իբրահիմովիչն իր դժգոհությունն արտահայտում է արդեն մի քանի տարի, սակայն ձայնն այսօր է միայն լսելի դարձել։ Համացանցում լուրեր են շրջանառվում, որ Իբրայի ու Մինոյի զայրույթի պատճառը EA Sports-ի և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմի հետ կնքված պայամանագիրն է։

Կարդացեք նաև

«Սփայս-Բոյը» ֆուտբոլային գլխավոր սիմուլյատորի տուփի շապիկին և խաղում հայտնվելու համար ստացել է 40 միլիոն դոլար 3 տարվա համար։ Դա ավելի շատ է, քան նա վաստակում էր ֆուտբոլիստ լինելու տարիներին։ Դա անգամ ավելի շատ է, քան այսօր իրական ֆուտբոլիստներն են ստանում։

Մինո Ռայոլան ու Զլատանը հերքում են կապն իրենց զայրույթի և Բեքսի պայմանագրի միջև, սակայն լեգենդար գործակալը «թաց տեղը չի պառկի»։ Գումարի հոտն առնելու «հին գայլը» դժվար, հենց այնպես զայրանար ու ոտքի հաներ ֆուտբոլային հասարակությունը։ Այսօր ավելի քան 300 ֆուտբոլիստ դեմ է դուրս եկել EA Sports-ին, FIFA-ին և FIFPRo-ին։ «Պատճառն ամենևին գումարը չէ, այլ՝ հեղինակության և ֆուտբոլիստների համբավի վերականգնումը», - հայտարարում է Մինո Ռայոլան։

Ռոբերտ Գասպարյան

 «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գրառումներին ծանոթ են բոլորը՝ ինքն իր մասին միայն երրորդ դեմքով և համեմատություններ իր ու Աստծո միջև։ Նրա յուրահատուկ կերպարի և կենսագրության ամենավառ էջերը տեղ են գտել Newmag-ի հրատարակած «Ես Զլատանն եմ» գրքում: Ֆոտբոլի պատմության ամենավառ աստղերից մեկի կյանքը ներկայացրել է շվեդ գրող Դավիդ Լագերկրանցը: Նրան Զլատանն անկեղծորեն պատմում է, թե ինչպես հեծանիվ գողացող ներգաղթյալից դարձավ համաեվրոպական գերաստղ:

Տարածել