BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Կոշտ ու կոպիտ․ Զլատան Իբրահիմովիչի կարիերայի ամենա

Կոշտ ու կոպիտ․ Զլատան Իբրահիմովիչի կարիերայի ամենասկանդալային պահերը (տեսանյութ)

newmag-y-n

Իբրահիմովիչի շուրջ աղմուկ եղել է միշտ, նույնիսկ այն շրջանում, երբ նույնիսկ հայտնի էլ չէր։ Ամեն ինչ ավելի մեծ մասշտաբի հասավ ֆուտբոլային աստղ դառնալուն պես, երբ նրան հետապնդում էին պապարացիներ, որոնք խոշարացույցով զննում էին նրա բոլոր քայլերը՝ ուր գնաց, ում հետ, ինչ արեց և այդպես շարունակ։ Զլատանի ցանկացած վրիպակ, սխալ կամ ագրեսիվ հայտարարություն մի քանի ժամ անց համացանցում և հաջորդ օրը առաջին էջերում էր։

Առաջին լուրջ սկանդալը հենց դաշտում էր, ընկերական խաղի ժամանակ։ Այաքսի երկու աստղերը՝ Իբրան ու Վան դեր Վարտը ընդհարվեցին Հոլանդիա-Շվեդիա ընկերական խաղի ժամանակ։ Վան դեր Վարտի կարծիքով, Զլատանը միտումնավոր իրեն վնասել է:

Խաղից հետո զանգեցի Վան դեր Վարտին ու ասացի. «Լսիր, ես ներողություն եմ խնդրում, ցավում եմ վնասվածքիդ համար, բայց դա միտումնավոր չէր։ Հասկացա՞ր», - ասել է Զլատան Իբրահիմովիչ

Սակայն Վան դեր Վարտը ոչ ներողությունն ընդունեց, ոչ էլ բացատրությունը։ Ֆուտբոլիստները հավաքականից վերադարձան ակումբ։ Միջադեպը չհարթվեց։ Թիմի գլխավոր մարզիչը ֆուտբոլիստներին կանչում է առանձնազրույցի, բայց վիճակը էլ ավելի է սրվում։

«Լսիր, քեզ միտումնավոր վնասվածք չեմ հասցրել եւ դու գիտես դա։ Եթե դու նորից մեղադրես ինձ, կկոտրեմ քո երկու ոտքը, դա արդեն միտումնավոր կլինի»։

Զլատանն առանձնանում է նաեւ մարզիչներին հանկարծակի բերելու իր նուրբ արվեստով։ Յուվեի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն ամեն կերպ փորձում է համոզել ըմբոստ Զլատանին, որ չհեռանա ակումբից։ Այդ  երկխոսությունը երկար ժամանակ մնաց իտալական մամուլում ամենաքննարկված թեման։

«Զլատան, ուզում եմ, որ դու իմ թիմում լինես, ուզում եմ, թիմի խաղը քո շուրջ կառուցեմ։ Եթե ճիշտն ես ուզում իմանալ, ես գլխավորել եմ «Յուվենտուսը» հենց քո պատճառով, եթե դու հեռանաս, ուրեմն ես էլ կհեռանամ», - ասել է Դիդյե Դեշամը։ 

«Շատ լավ, դե ուրեմն հավաքիր ճամպրուկներդ», - ասել է Զլատանը։ 

Լրագրողների հետ սկանդալային դրվագները Իբրային ուղեկցել են ամբողջ կարիերայի ընթացքում։ Բարսայում խաղալու ժամանակ, համացանցում հայտնվում է Ժերարդ Պիկեի հետ այս լուսանկարը, որից հետո լրագրողները գրում են, իբր՝ Զլատանը միասեռական է։

Լրագրող - Զլատան ի՞նչ կասես այդ լուսանկարի մասին։

Զլատան - Արի գնանք մեր տուն և ես քեզ ցույց տամ, որ գեյ չեմ։ Չմոռանաս քրոջդ հետդ վերցնել։

Ամենամեծ սկանդալը սակայն եղավ Բարսայում՝ Մեսսի-Գվարդիոլա դուետի հետ։ Զլատանի համբերության բաժակը լցվեց, երբ Գվարդիոլան կենտրոնական հարձակվողի դիրքում ավելի շատ խաղացնում էր Մեսսիին, քան իրեն։

«Իմ խնդիրը Բարսայում մեկ մարդ է և դա փիլիսոփան է։ Նա է իմ խնդիրը, ոչ մի այլ դժգոհություն չունեմ։ Առաջին 6 ամիսները ֆանտաստիկ էին, ամեն ինչ լավ էր։ Հետո ինչ-որ բան պատահեց՝ չգիտեմ։ Նա ինձ հետ չի խոսում, ինձ չի ոգևորում, չի տրամադրում, որ կռվեի իր համար, իսկ մարզիչը հենց դրա համար է, որ մոտիվացնի։ Օրինակ՝ Մոուրինյոն կարող էր այնպես ոգեշնչել, որ կարող էի դուրս գալ ու մարդ սպանել նրա համար», - ասել է Զլատանը։ 

Սկանդալներից անմասն չէին նաեւ մրցավարները։ Երբ ՊՍԺ-ն պարտվվեց Բորդոյին, խաղից հետո Զլատանը հանդիպեց մրցավարին։

«Ուշքի եկե՛ք։ Մենք սիրողական ֆուտբոլիստներ չենք։ 15 տարի է ֆուտբոլում եմ ու այսպիսի մրցավարություն միայն այս գրողի տարած երկրում է։ Այս երկիրն արժանի չէ ունենալ ՊՍԺ-ի պես թիմ», - ասել է Զլատանը։ 

Այդուհանդերձ, Զլատանը հրահրում էր մեծ աղմուկ, բայց ոչ անդառնալի հետևանքներ։ Նրա սկանդալներն արագ ավարտվում էին, հանդուգն վարքը արագ շտկվում, միջադեպերը՝ կոծկվում։ Երբեմն՝ հենց Զլատանի հումորի շնորհիվ։ Այդ կոշտ ու կոպիտ ոճը և վարքը գուցե մյուսների դեպքում չհանդուրժեին, բայց Զլատանին ներում են։ Այն պարզ պատճառով, որ նա կոպիտ է, բայց ոչ ագրեսիվ, ցինիկ է, բայց անկեղծ, ուղղախոս է, բայց թիմային, շատախոս է, բայց հումորով։ Հենց այդ հակասականությունն է, որ ֆուտբոլիստին դարձնում է յուրահատուկ՝ և՛ դաշտում, և՛ կյանքում։

 

Տարածել

Ես Զլատանն եմ
Ես Զլատանն եմ

Զլատան Իբրահիմովիչ

3400 ֏

Նկարագրություն

Զլատան Իբրահիմովիչը ֆուտբոլի պատմության մեջ ամենավառ աստղերից է։ Առաջին քայլերն անելով Մալմյոյի արվարձանում՝ նա նվաճեց հայրենական ֆուտբոլն ու դարձավ Շվեդիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։ Դեղինների երկարամյա ավագն այնպիսի փայլուն կարիերա է արել և՛ հայրենիքում, և՛ Եվրոպայում, որի մասին երազում է յուրաքանչյուր ֆուտբոլիստ։ Իր գոլերով և նվաճած տիտղոսներով նա պատմություն է կերտել, համարձակ հարցազրույցներով և հանրագրերով միշտ եղել է համաշխարհային մամուլի էջերում։ Շվեդ գրող Դավիդ Լագերկրանցի հետ գործակցությամբ Զլատանն անկեղծորեն պատմում է, թե ինչպես հեծանիվ գողացող ներգաղթյալից դարձավ համաեվրոպական գերաստղ։ Հայերեն հրատարակությունում առանձին գլխով անդրադարձ կա 2012-ից հետո Զլատանի կյանքին ու կարիերային Ֆրանսիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում և 2020- ին Իտալիա վերադառնալուն։ Թարմացված են Զլատանի մարզական կարիերայի տվյալները մինչև «Լոս Անջելես Գելեքսի»։