Նա Զլատանն է՝ ամենավառ ֆոտբոլիստներից, ով Շվեդիայի ազգային հերոս է և հոմանիշ՝ շվեդական բառարանում

2020-ին Newmag-ը ներկայացրեց «Ես Զլատանն եմ» գիրքը: Այն պատմում է ֆուտբոլի պատմության մեջ ամենավառ աստղերից մեկի կենսագրությունը։ Առաջին քայլերն անելով Մալմյոյի արվարձանում՝ Զլատանը նվաճեց հայրենական ֆուտբոլն ու դարձավ Շվեդիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։ Դեղինների երկարամյա ավագն այնպիսի փայլուն կարիերա է արել և՛ հայրենիքում, և՛ Եվրոպայում, որի մասին երազում է յուրաքանչյուր ֆուտբոլիստ։ Ձեզ ենք ներկայացնում նրա մասին մի քանի փաստ, որոնց մասին քչերն են տեղյակ:
Նա ավելին է, քան պարզապես չափազանց տաղանդավոր, երկար մազերով, անսովոր բարձրահասակ ֆուտբոլիստ: Զլատան Իբրահիմովիչը ծնվել է Շվեդիայում ՝ հայրը բոսնիացի էր, մայրը՝ խորվաթ: Նա ընտրեց Շվեդիան, քանի որ այնտեղ էր ծնվել ու մեծացել:
Զլատանին Շվեդիայում համարում են ազգային հերոս. նրա անունն ավելացրել են շվեդական բառարանում: «Դեպի Զլատան» կապակցությունը նշանակում է գերակշռել կամ ինչ-որ բան անել շնորհիվ տաղանդով:
Նա Շվեդիայի բոլոր ժամանակների ամենաշատ գոլերի հեղինակն է՝ հավաքականում 62 գոլով համարվել է լավագույն ռմբարկու: Զլատանի համար ակումբներն ավելի շատ գումար են ծախսել, քան երբևէ այլ խաղացողի համար:Թիմերը նրա կարիերայի ընթացքում ծախսել են 150 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Նա սկսեց Մալմոյից, այնուհետև գնաց Նիդեռլանդների Այաքս, ապա Իտալիայի Յուվենտուս, հետո տեղափոխվեց Միլան՝ Ինտեր, որից հետո գնաց Բարսելոնա, ապա վերադարձավ Իտալիա ՝ Միլան, Փարիզ՝ Սեն Ժերմեն և հիմա վերջապես Անգլիա ՝ Մանչեսթեր Յունայթեդ: Զլատանն ապացուցեց, որ արժանի է և կարող է տպավորիչ խաղ ցույց տալ ցանկացած ակումբում էլ:
Կարդացեք նաև
- Նոր սկանդալ. Զլատանն ընդդեմ FIFA-ի. Նրա դեմարշին միացել է ավելի քան 300 ֆուտբոլիստ
- newmag-ը ներկայացրեց «Ես Զլատանն եմ» սպորտային բեսթսելլերը (տեսանյութ)
- «Ես Զլատանն եմ»․ անսովոր պատմություն՝ խելահեղ տղայի մասին
- Նա ունի Մեսիի տեխնիկան, Ալիի բնավորությունը և Թայսոնի հզորությունը. հայտնիները՝ Զլատանի մասին
- Կոշտ ու կոպիտ․ Զլատան Իբրահիմովիչի կարիերայի ամենասկանդալային պահերը (տեսանյութ)
Հիմա նա Յունայթեդի հետ է, իր նորամուտն էլ նշանավորեց գոլով: Զլատանին Շվեդիայում համարում են ազգային հերոս. նրա անունն ավելացրել են շվեդական բառարանում: «Դեպի Զլատան» կապակցությունը նշանակում է գերակշռել կամ ինչ-որ բան անել շնորհիվ տաղանդով: