Կլիմայական փոփոխություն. Ինչպե՞ս է մարդը կործանում Երկիրը (ՖՈՏՈԱՀԱԶԱՆԳ)

June 9, 2016

Կլիմայի գլոբալ փոփոխությունը վիզուալիզացնել երկնքից հեշտ գործ չէ: Բայց լուսանկարիչ Դանիել Բելտրան հենց դա էր ընտրել կյանքի գլխավր նպատակ՝ ցույց տալ, թե ինչպես է մեր մոլորակի ամենաբանական արարածը անտարմաբանորեն ու անխնա ազդում ու փոխում բնությունը:
Երկարամյա լուսանկարչական կարիերայի ընթացքում Բելտրան գտավ ձևը՝ ինչպես առավել ազդեցիկ փոխանցել մարդկությանը մեսիջ, որ Երկիրը կանգնած է մեծ աղետի շեմին: Նրա լուսանկարները աբստրակտ են թվում, անիրական.

«Այս լուսանկարները որքան գեղեցիկ են, այդքան էլ ցավալի, սթափեցնող: Գլոբալ տաքացումը, անապատացումը, կլիմայի փոփոխությունը իրականություն են, այս ամենն արդեն կատարվում է»:

Բելտրան լուսանկարել է Ամազոնը, Իսլանդիան, Գրինլանդիան փոքր չարթերային օդանավի պատուհանից` երեք տեսախցիկներով, միաժամանկ ու անդադար: Եվ ահա, թե ինչպիսին է նրա ֆիքսած անիրական թվացող, բայց, ցավոք, չափազանց իրական փոփոխվող Երկիրը: