ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Վլադիմիր Պոզներ. Իմ սիրտը հայկական կողմում է, և ոչ

Վլադիմիր Պոզներ. Իմ սիրտը հայկական կողմում է, և ոչ թե՝ ադրբեջանական

newmag-y-n

1990-ին Ամերիկայում  լույս  տեսած Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» գիրքն անմիջապես հայտնվեց  New York Times-ի  բեսթսելլերների ցանկում՝ տևական ժամանակ պահպանելով առաջնային դիրքն ամենապահանջված գրքերի ցանկում: Տարիներ անց Պոզները գիրքը թարգմանեց ռուսերեն: Ավելի ուշ լույս տեսավ հայերեն թարգմանությունը, որը Newmag & friends ծրագրի շրջանակում հասանելի է նաև մեր ընթերցողներին։  Գրքի երևանյան շնորհանդեսի ժամանակ  Art-collage էլեկտրոնային պարբերականը հարցազրույց է վերցրել լրագրողից, որտեղ նա խոսել է առաջին կնոջից, ով հայուհի էր, Շառլ Ազնավուրի հետ հարցազրույցից և Հայաստան առաջին այցից: Ներկայացնում ենք հատվածներ այդ հարցազրույցից։

Գրքի հաջողության մասին

Հավանաբար, այն ինչի  մասին գրում եմ գրքում, ինչ-որ կերպ հուզում է մարդկանց, արձագանք է գտնում նրանց մոտ: Գուցե դա ինչ-որ իմաստով նաև նրանց մասին է և այն մասին, թե ինչ է կատարվել  նրանց հետ: Ես ստույգ  չգիտեմ: Կարծում եմ, որ իմ բախտը շատ է բերել, որ գիրքը մեծ  տարածում ունեցավ բազմաթիվ երկրներում և հրատարակվեց տարբեր լեզուներով:

Սևանի ափին հայկական գյուղի և Հայաստանի մասին

Երևանի մասին կարող եմ ասել, որ անճանաչելիորեն փոխվել է՝ վերածվել է  ժամանակակից, գեղեցիկ ու շատ գրավիչ քաղաքի: Ինչ վերաբերվում է աչքերի թախծին, ապա դրա հետ ոչինչ չես անի: Հայ ժողովուրդը  շատ ծանր պատմություն է ունեցել: Զարմանալի է, որ չի  կործանվել՝ թեև կարող էր: Եվ ինձ թվում է՝ մարդկանց աչքերում արտահայտվում է այդ ողբերգական և հերոսական անցյալը: Նույնը կտեսնեք նաև հրեաների աչքերում: Գիտեք, այդ Սևանի ափին հայկական գյուղի մասին իմ գրած էսսեն բացառիկ առանձնահատուկ պատմություն է: Ես իսկապես մինչև այսօր հիշում եմ մեզ հյուրընկալող ընտանիքի տղաների աչքերը: Ավագը, երևի, կլիներ 12 տարեկան, իսկ փոքրը՝ հազիվ 5, էլ չեմ խոսում նրանց հոր և մոր մասին: Ես կարծում եմ, որ հայերի բնույթի  մեջ դա ինչ-որ կերպ արտահայտվում է: Ինձ  շատ է գրավում  հայերի բացառիկ ունակությունը, համառությունը՝ ապրել, գոյատևել բառացիորեն քարի, քարքարոտ հիմքի վրա, որտեղ ոչինչ չի աճում, և, այդուհանդերձ, նաև ուրախ լինել: Եվ, իհարկե, այն ինչը ես, ընդհանրապես, ամենաբարձրն եմ գնահատում՝ խելքը: Հայերը շատ խելացի ժողովուրդ են, և դա ինձ չափազանց գրավում է: Չեմ ուզում չափազանցնել, բայց մեծ համակրանքով եմ վերաբերվում այս երկրին ու այս ժողովրդին:

Հայերը շատ խելացի ժողովուրդ են, և դա ինձ չափազանց գրավում է: Չեմ ուզում չափազանցնել, բայց մեծ համակրանքով եմ վերաբերվում այս երկրին ու այս ժողովրդին:

Իմ առաջին տպավորությունը հայերից ես ստացել եմ, երբ դեռ Ամերիկայում էի ապրում և սկսեցի կարդալ հայտնի գրողին՝ Սարոյանին, որը բացարձակ ամերիկացի գրող է, բայց, այնուամենայնիվ, հայկական ընտանիքից է: Սարոյանը շատ է գրում հայերի  մասին, ընդ որում, գրում է մեծ սիրով ու չափազանց նուրբ հումորով: Այն ժամանակ հայերի մասին ոչինչ չգիտեի: Երբ ծանոթացա իմ ապագա կնոջ՝ Չեմբերջիի հետ, պատկերացում  անգամ չունեի, որ դա  հայկական  ազգանուն է, ի վերջո, այն յան-ով չէր ավարտվում: Հետո միայն իմացա հայերի հետ նրա անմիջական կապի մասին: Եթե չեմ սխալվում, նա անգամ կապ ունի Կոմիտասի հետ: Վալենտինայի մայրը՝ հայտնի կոմպոզիտոր Զառա Լևինան  բազմաթիվ ռոմանսներ է գրել Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունների հիման  վրա, որոնք թարգմանում էր Սպենդիարյանի դուստրերից մեկը՝ Տատյանա  Սպենդիարովան: Այնպես որ, ես ինչ-որ կերպ մուտք գործեցի այդ աշխարհ:

Կարդացեք նաև

 

1965-ի Հայաստան  առաջին այցը

Հայոց ցեղասպանության  50-րդ տարելիցն էր: 1965-ին եկա Հայաստան, և ինձ անմիջապես շրջապատեցին մի քանի տղաներ: Նրանց հետ շրջեցի ամբողջ երկրով: Եվ հենց նրանց միջոցով ծանոթացա հայ մարդկանց, այդ թվում նաև կաթողիկոսի հետ: Կարծում եմ՝ հենց այդ  ժամանակ ծնվեց իմ համակրանքն այս երկրի և մարդկանց հանդեպ: Ես բավականին շատ եմ ճամփորդել Կովկասում, եղել եմ նաև Վրաստանում, որը  նույնպես շատ եմ սիրում: Եղել եմ Ադրբեջանում, որը չեմ սիրում: Երևի իմ բախտը չի բերել, բայց այնտեղ ես ինձ զգում էի ոչ իմ ափսեում: Ավելի ուշ, ես, հավանաբար, ոչ այնքան  դիվանագիտորեն  արտահայտվեցի Ադրբեջանի իշխանության մասին, այդ պատճառով  ինձ  այնտեղ այնքան էլ չեն սիրում, բայց ես դրան մի կերպ կդիմանամ:

Ազնավուրի հետ հարցազրույցը

Այդ հարցազրույցի ժամանակ նա արդեն շատ ծեր էր: Եվ ես նկատեցի, որ երբ բեմում է, երբ երգում է՝ շատ երիտասարդ է, իսկ երբ չի երգում, արդեն խիստ նկատելի է նրա  տարիքը: Նրա աչքերը նույն կերպ չէին վառվում, ինչպես երգելիս, և շատ բաներ արդեն  մոռանում էր: Բայց իմ բախտը բերեց: Ես չգիտեմ, թե ինչ պատահեց, բայց այդ հաղորդման  ժամանակ նա զարմանալիորեն կենդանի և աշխույժ էր, և դա շատ հաճելի էր: Գիտեք, նա  ոչ միայն երևելի շանսոնյե էր՝  մեծագույններից մեկը, բայց նաև բարձրագույն որակի մարդ էր, ինչը բազմիցս ապացուցել է: Եվ այն իրողությունը, որ ես կարողացա նրա հետ  անցկացնել այդ մեկ ժամից փոքր-ինչ ավելին, զրուցել, և ինչ-որ չափով բացել այդ մարդուն, կարծում եմ, որ դա  պարզապես ճակատագրի նվերն էր: Հիմա մտածում եմ՝ քանիսին է դա  հաջողվել՝ երևի մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք ընթերցել այստեղ։ 

Տարածել

Հրաժեշտ պատրանքներին
Հրաժեշտ պատրանքներին

Վլադիմիր Պոզներ

4800 ֏

Նկարագրություն

«Հրաժեշտ պատրանքներին» գիրքը Վլադիմիր Պոզները գրել է 1990 թվականին՝ անգլերեն։ ԱՄՆ-ում այն տասներկու շաբաթ մնաց «The New York Times» թերթի բեսթսելլերների շարքում։ Գիրքը պարզապես մի մարդու հուշագրություն չէ։ Այն  հետաքրքիր է նրանով, որ Վլադիմիր Պոզները նկարագրում է 20-րդ դարի ամենակարևոր իրադարձությունները «բարիկադի տարբեր կողմերից» և կարողանում է հետաքրքրաշարժ ու բավականին սուր ձևով պատմել այդ մասին։