[Սկանդալ] CNN-ի առաջատար 3 լրագրող աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

June 27, 2017

Ամերիկյան մեդիահսկան կրկին սկանդալի կենտրոնում է: CNN-ի առաջատար 3 լրագրող աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, երբ նրանց հոդվածը հեռացվել է լրատվական կայքից:  Հոդվածի փոխարեն խմբագրական տեքստն է:
«Նյութը  հեռացվել է, քանի որ չի համապատասխանում CNN-ի խմբագրական չափանիշներին: Հղումները նույնպես հեռացվել են: CNN –ը հայցում է պարոն Սկարամուչիի ներողամտությունը»:
Էնթոնի Սկարամուչին Նախագահ Թրամփի խորհրդականն է: Ցենզուրան չանցած հոդվածը նրա և ռուսական անմիջական ներդրումների ֆոնդի ղեկավար Կիրիլ Դմիտրիեվի կապի մասին էր: 2011-ից գործող ֆոնդի կապիտալը կազմում է 10 միլիարդ դոլար, որը նախատեսված է ռուսական առաջատար ու հեռանկարային ընկերություններում ներդրումներ կատարելու համար:
Թոմաս Ֆրենկը հոդվածի համահեղինակն է, Լեքս Հարիսը` CNN ի վետերան, Էրիկ Լիխտբաուն` խմբագիր, Պուլիցերյան մարցանակակիր: Լրագրողական այս թիմը պարզել էր, որ ֆոնդի նախագահը հանդիպել է Թրամփի նախընտրական շտաբի ներկայացուցչի հետ` ընտրություններից ընդամենը 4 օր առաջ: Հոդվածում տեղեկություն կար, որ 2 դեմոկրատ սենատոր հետաքննությունն են սկսել պարզելու` քննարկվե՞լ է արդյոք հակառուսական պատժամիջոցները հանելու հարցը: CNN-ն ընդունել է հրաժարականները:
Թոմաս Ֆրենկը աշխատավայրը լքել է հավատով, որ CNN-ը գնահատում է ազնվությունն ու ճշգրտությունը:
«Ես հեռանում եմ, բայց չեմ փոխում  կարծիքս: Սա այն լրատվական կազմակերպությունն է , որտես գնահատվում է ազնվությունն ու ճշգրտությունը: Ուր էլ գնամ այս արժեքները կտանեմ ինձ հետ»:
Ռուսական Ֆոնդը չի հերքել, որ հանդիպում եղել է, բայց ընդգծել է, որ հանդիպումներն ու համաֆինանսավորումները ԱՄՆ պատժամիջոցների փաթեթից դուրս են, ինչը նշանակում է, որ հոդվածի ու լրագրողների հանդեպ վերաբերմունքն անարդար է: Սկանդալը թարմացրեց CNN -ի շուրջ չդադարող կրքերն ու մեդիահսկայի լրատվական նոր քաղաքականությունը` նոր նախագահի և ռուսական հետքի շահարկմամբ: Մասշտաբային ցույցեր են CNN-ի գլխամասերի դիմաց: Մարդիկ պահանջում են չեզոք լուսաբանում, դժգոհում են, որ CNN –ը ակնհայտ ընդգծված պրո-դեմոկրատական քաղաքականություն է վարում ու հիշեցնում, որ լրագրողները ոչ թե գնահատական տալու, այլ լուսաբանելու համար են: