Մեծ հոբելյանին՝ բացառիկ հրատարակություն. Newmag-ը ներկայացնում է Շառլ Ազնավուրի պոեզիան և արձակը երկհատորյակով (թրեյլեր)
Դարի երգչի 100-ամյակին նրա պոեզիան ու արձակը newmag-ը ներկայացնում է երկերի բացառիկ երկհատորյակով։ Սա 6-ամյա երկար ու ձիգ աշխատանք է, որը հրատարակչությունն անցել է Ամունդի Ակբա Ասեթ Մենեջմենթի հետ։ Այս տարիների ընթացքում ոչ միայն գրական գործերն են հրատար
Ազնավուրի մահից հետո newmag-ը շանսոնյեի գրական ժառանգությունը բացառիկ իրավունքով թարգմանեց ու հրատարակեց հայերեն: Առաջին հատորում արձակն է. բոլոր ինքնակենսագրականներն ու նովելները, երկրորդում՝ 500 երգերի ժողովածուն։ Բացառիկ ու սահմանափակ քանակությամբ հրատարակությունը կոչվում է «Ազնավուր. երկերի ժողովածու. արձակ»:
«Կյանքից կառչած», «Քանի սիրտը բաբախում է», «Մեղմ շշուկով», «Անցած օրեր», «Վերջին դուռը» Շառլ Ազնավուրի գրքերի վերնագրերն են, որոնք հայալեզու ընթերցողին արդեն հայտնի են առանձին հատորներով: Այս ստեղծագործությունների մի մասը նրան հաջողություն է բերել, որոշները մեծ աղմուկ են բարձրացրել, որոշներն էլ ստիպել են կատարելագործել սեփական ոճն ու մուտք գործել գրական աշխարհ: Կիրք, սեր, դավաճանություն, նվիրում, բաժանում, ինքնասպանություն, խաբեություն, խաղամոլություն, ապաշխարում, զրույց Աստծո հետ. Ազնավուրի գրչի համար փակ թեմաներ չկան։
Շառլ Ազնավուրի արձակ ստեղծագործությունների այս լիակատար հատորը ներառում է 5 ինքնակենսագրական գործերը և պատմվածքների ժողովածուն, որոնք Newmag-ը հրատարակել է 2019-ից 2023 թվականներին: Այստեղ են նաև մաեստրոյի 16 նովելները՝ գրված իրեն հատուկ հումորով և երևակայությամբ: Հայաստան, բոհեմ, սերեր, ընկերներ, Հոլիվուդ. ինչի մասին էլ Ազնավուրը պատմի, միշտ անկեղծ է ու շիտակ, համեստ ու հանդուրժող։
Ազնավուրի ստեղծագործությունները քսաներորդ դարի պատմությունն են երգերով, մարդկանց ճակատագրերը՝ նոտաներով ու խոհերով, որոնցից 500-ը հենց Դարի երգիչն իր ձեռքով է ընտրել և մեկտեղել է մեկ ժողովածուում`L’Intégrale: newmag-ը դրանք նախ հրատարակեց 4 հատորով`«Նոր երկիր», «Սեր և պատերազմ», «Քեզ համար, Հայաստան» և «Ես չեմ հեռանում…»:
Այստեղ ներկայացված են շանսոնյեի ստեղծագործական առաջին լուրջ քայլերից մինչև կյանքի մայրամուտին գրված երգերը. newmag-ի հսկայական աշխատանքի շնորհիվ Հայաստանում Ազնավուրին ճանաչեցին խորությամբ` ամբողջ գունապնակով, կյանքի փորձով ու տարիների խորագիտությամբ:
6 տարիների ընթացքում նախագծի շնորհիվ նաև հայերեն է հնչել 6 երգ։ Newmag-ը հայաֆիկացրեց Շառլ Ազնավուրի «Մնա», «Տարեք ինձ», «Ով», «Մեռնել սիրելով», «Վենետիկն է տխուր», «Այս կռվի ամնուկները» գործերը։
Ազնավուրյան այս յուրօրինակ նախագիծը հրատարակչությունն իրագործել է Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթի հետ։ Ընկերությունը ինչպես գրքերի, երգերի, այնպես էլ հոբելյանական Ազնավուր. երկերի ժողովածու. արձակ» երկհատորյակի անփոխարինելի գործընկերն է։
Գրքի շնորհանդեսը տեղի է ունենալու հենց Ազնավուրի 100-ամյակի օրը՝ մայիսի 22-ին, 19:00, O2 Gardens-ում, (հասցե՝ Սիլիկյան թաղամաս (3-րդ գյուղ), 13-րդ փողոց, №2/8)։ Հոբելյանական երեկոյին կհնչեն նաև այն երգերը, որոնք newmag-ն ու Ամունդի Ակբա Ասեթ Մենեջմենթը ներկայացրել են նրա մահից հետո։ Երեկոյի ընթացքում «Խալուլի» գինու հյուրասիրություն։ Հոբելյանի գլխավոր հովանավորը «Պրոֆալ» ընկերությունն է։ Հատուկ հրատարակությունն այդ օրը կվաճառվի զեղչով։
Կարդա նաև

Ինչպես Ռեյ Դալիոն դարձավ ամերիկացի հայտնի ֆինանսիստ, ներդրող, ձեռներեց (տեսանյութ)

Տեղի ունեցավ Հերմինե Ավագյանի «Հարժեշտի աչքերը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Ուշագրավ փաստեր «Հազարամյակների և օրերի միջով» գրքի հեղինակի Արմեն Դավթյանի մասին (տեսանյութ)

Տեղի ունեցավ Ավետ Բարսեղյանի «Հայելիս» գրքի հեռուստաշնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)
