













Նկարագրություն
Այս գրքում մեծ շանսոնիեն խոսում է ամենապոպուլյար հարցերի մասին։ Ինչու է ժամանակակից արվեստն այդքան կանխատեսելի, հեռուստատեսությունը՝ մակերեսային, շոու բիզնեսը՝ գռեհիկ։ Ինչպես վերաբերվել ձեզ առնչվող հրապարակումներին, որոնք հայտնվում են դեղին մամուլում և ֆեյք լուրերի հոսքում։ Եվ երբ ու որ տարիքում վերջ տալ վատ սովորություններին։ Արվեստ, ամերիկյան մշակույթի պատճենում և քաղաքականություն։ Ազնավուրը պատմում է, թե ինչպես է քվեարկել ընտրություններում, արձագանքել իր մահվան մասին կեղծ լուրերին, ծանոթացել իր կեղծ ազգականների հետ, առաջին անգամ նստել նախագահական օդանավ ու աշխատել դեսպանի պաշտոնում։ Եվ վերջապես հենց այս գրքում առաջին ու վերջին անգամ պատասխանում է հարցին. «Դուք Ձեզ ավելի շատ ֆրանսիացի՞ եք զգում, թե՞ հայ»։
Լրացուցիչ տեղեկություն
Օրիգինալ անունը D’une porte l’autre
Կատեգորիան Հուշագրություն
ISBN 978-9939-884-01-1
Հրատարակության տարին 2020
Էջերի քանակը 160
Չափսը 14.5x22.3, կոշտ կազմ
Թարգմանիչ Համլետ Գասպարյան
Հեղինակներ

Շառլ Ազնավուր
Շառլ Ազնավուրը (1924-2018) ծնվել է Փարիզում։ Երաժշտական կարիերան սկսել է 1940 թվականին։ Առաջին երգը՝ «Ես խմել եմ» (1944), Ժորժ Ուլմերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին։ Շառլի Աստեղային ժամը եկել է 1946-ին, երբ Էդիթ Պիաֆը նրան լսել ու պայմանավորվել է իր հետ տանել ԱՄՆ և Ֆրանսիա շրջագայությունների։ Համաշխարհային հռչակ ստացել է 1956-ին, երբ ելույթ է ունեցել Փարիզի «Օլիմպիա» դահլիճում։ Ազնավուրը ձայնագրել է 1200 երգ, նկարահանվել է մի քանի տասնյակ ֆիլմերում։ 2008-ին ստացել է ՀՀ քաղաքացիություն։ Ազնավուրը 9 գրքի հեղինակ է։
Թողնել կարծիք