Թարգմանիչ
Համլետ Գասպարյան
Համլետ Գասպարյանը (ծնվ.1950) ավարտել է ԵՊՀ ռոմանո-գերմանական ֆակուլտետը: Խորհրդային տարիներին աշխատել է սրբագրիչ և հրատարակչական խմբագիր: Աշխատակցել է անկախ հրատարակություններին և թերթերին («Հայ Դատ», «Հայ Աշխարհ»), մասնակցել է «Ազգ» թերթի հիմնադրմանը, և մինչեւ 1995-ի ապրիլը եղել է շաբաթաթերթի խմբագիր: 1997-1998 զբաղեցրել է Հայաստանի Ազգային Հեռուստատեսության գլխավոր տնօրենի պաշտոնը: Ապա աշխատանքի է անցել ՀՀ ԱԳՆ, գործուղման մեկնել Ֆրանսիա՝ ՀՀ դեսպանություն: Համլետ Գասպարյանին շնորհվել է արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի աստիճան: 2006-2010թթ. եղել է դեսպանորդ և գործերի ժամանակավոր հավատարմատար՝ Ֆրանսիայում՝ ՀՀ դեսպանությունում: 2010-2017-ին աշխատել է Ռումինիայում ՀՀ դեսպան: Փոխնիփոխ բանեցնելով հրատարակչական գործի, լրագրողի եւ դիվանագետի մասնագիտությունները` Համլետ Գասպարյանը հեղինակել է բազմաթիվ հոդվածներ հայկական և սփյուռքահայ մամուլում, կատարել թարգմանություններ, կազմել եւ խմբագրել մի շարք գրքեր: 2020-ի մայիսին պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: