Ազնավուրն ու իր կյանքի իրական սերը․ ո՞ւմ հետ ապրեց կես դար (տեսանյութ)
Սրանք Ազնավուրի ու իր կյանքի իրական սիրո՝ Ուլլա Տորսելի 2-րդ հարսանիքի կադրերն են՝ 1968-ին Փարիզում: Շվեդ շիկահերի հետ Լաս Վեգասում նախորդ տարի էին ամուսնացել, իսկ այս անգամ առաքելական եկեղեցու արարողակարգով Աստծո առաջ երդվեցին իրար մասին հոգ տանել մինչև կյանքի վերջ… Ու այդպես էլ եղավ:
«Ամուսնացել եմ 3 անգամ: Առաջին անգամ, երբ չափազանց երիտասարդ էի, երկրորդ անգամ շատ հիմար էի, իսկ երրորդ անգամ ամուսնացա մի կնոջ հետ, որն այլ մշակույթից էր, ավելի խիստ: Նրանից շատ բան սովորեցի, մասնավորապես հանդուրժողականություն: Չէի ասի, որ ինձ փոխել է, քանի որ դա բարդ բան է, բայց ինձ ճիշտ ռելսերի վրա է դրել», - ասում է Ազնավուրը։
Երբ ամուսնացան Ուլլան 25 տարեկան էր, իսկ Ազնավուրը՝ 42: Խոստովանել է՝ կանանց հարցում երբեք խնդիր չի ունեցել, սիրո մասին երգող, ու մաչոյի կարգավիճակով երկար շարունակել չէր կարող. փնտրում էր հարազատ մեկին ու գտավ:
Ուլլան նախընտրեց չերևալ տեսախցիկների առաջ, չլուսանկարվել և գլամուրից հեռու լինելով՝ սիրել իր ամուսնուն ու 3 զավակներին՝ Կատյային, Միշային և Նիկոլային: Հետո միայն Ազնավուրն իր հուշերով պիտի ասեր, որ միասին համատեղ կյանքի և իր կարիերայի քննությունն են հանձնել՝ ինքն առջևից է գնացել, կինն՝ իր հետևից, բայց մի տարբերությամբ՝ Ուլլային այդ ընթացքում սովորեցրեց խենթություններ անել:
«Ուլլայի շնորհիվ ազատվեցի այն ամենից, ինչն ինձ ստիպում էր հպարտանալ ինքս ինձնով:Երբ 25 տարեկան ես, դա նորմալ է, բայց հետո պետք է տարբեր լինել: Ձեզ մի հայտնի արտիստի կնոջ տեղը դրեք՝ ինչպես իրեն կզգա, երբ ամուսինը միայն իր իսկ մասին մտածի», - ասում է Ազնավուրը։
Արդյո՞ք Շառլ Ազնավուրը թաքուն սեր չունի,- հարցին Ուլլան, լռությունը խախտելով, պատասխանել է՝ Ազնավուրի միակ սիրուհին իր աշխատանքն է:
Իրար հետ կես դար ապրեցին՝ մինչև 2018-ի հոկտեմբեր…Միայն այդ ժամանակ սև հագած շիկահեր տիկինն անկախ իր կամքից հայտնվեց տեսախցիկների առաջ …։
[gallery]
Շառլ Ազնավուր
5800 ֏
Նկարագրություն
Այս գրքում մեծ շանսոնիեն խոսում է ամենապոպուլյար հարցերի մասին։ Ինչու է ժամանակակից արվեստն այդքան կանխատեսելի, հեռուստատեսությունը՝ մակերեսային, շոու բիզնեսը՝ գռեհիկ։ Ինչպես վերաբերվել ձեզ առնչվող հրապարակումներին, որոնք հայտնվում են դեղին մամուլում և ֆեյք լուրերի հոսքում։ Եվ երբ ու որ տարիքում վերջ տալ վատ սովորություններին։ Արվեստ, ամերիկյան մշակույթի պատճենում և քաղաքականություն։ Ազնավուրը պատմում է, թե ինչպես է քվեարկել ընտրություններում, արձագանքել իր մահվան մասին կեղծ լուրերին, ծանոթացել իր կեղծ ազգականների հետ, առաջին անգամ նստել նախագահական օդանավ ու աշխատել դեսպանի պաշտոնում։ Եվ վերջապես հենց այս գրքում առաջին ու վերջին անգամ պատասխանում է հարցին. «Դուք Ձեզ ավելի շատ ֆրանսիացի՞ եք զգում, թե՞ հայ»։