Մեյքափի պարզ սխալներ, որոնք անում են գրեթե բոլոր կանայք

July 7, 2015


  • Մատիտով ընգծել հոնքերը


  • Սխալ է հոնքերն ընդգծել մատիտով, հստակ ու հաստ գիծը ծանրացնում է հոնքը: Դրանց թեթևություն ու բնական ընդգծվածություն հաղորդելու համար պարզապես ընտրեք մազի գույնից մեկ երանգ բաց ստվերաներկ ու խոզանակով քսեք հոնքերին:


  • Վառ վարդագույն այտեր


  • Սխալ է այտերն ամբողջությամբ կարմրացները: Պետք է ընտրել նուրբ երանգ՝ լինի դա վարդագույնի, թե բրոնզի ու ընգծել միայն այտոսկրի ցցված հատվածը:


  • Շրթներկ քսել չմշակած շրթունքին


  • Սովորաբար բոլոր կանայք օրվա ընթացքում մի քանի անգամ թարմացնում են շրթներկը, սակայն մոռանում են, որ յուրաքանչյուր շրթներկ չորացնում է չմշակված շրթունքը: Որպեսզի շրթունքին հաղորդեք առողջ ու հյութեղ տեսք, շրթներկից առաջ այն մշակեք սնուցող կրեմով:


  • Դեմքի կրեմի գույնի համեմատում ձեռքի մաշկի հետ


  • Դեմքի կրեմի երանգը ճիշտ ընտրելու համար պետք է ոչ թե համեմատել ձեռքի մաշկի հետ, այլ հենց դեմքի, քանի որ դեմքի ու ձեռքի մաշկի գույները խիստ տարբեր են: Լավագույն տարբերակն ընտրելու համար կարող եք կրեմի երանգները քսել թե դեմքին, թե վզի ու դեկոլտեի  հատվածում, հետո համեմատել գույներն ու ընտրել ոսկե միջինը: