BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Միլթոն Ֆրիդմենի «Կապիտալիզմ և ազատութ

Տեղի ունեցավ Միլթոն Ֆրիդմենի «Կապիտալիզմ և ազատություն» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Միլթոն Ֆրիդմենի «Կապիտալիզմ և ազատություն» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին տնտեսագիտական, բանկային էլիտան, տնտեսական փորձագետներն ու տնտեսագիտության ոլորտի պատկառելի դեմքերը: 20-րդ դարի ամենաազդեցիկ գաղափարախոսներից

Դահլիճի առաջին շարքերում տեղավորվում են տնտեսագետները, բանկային ոլորտի մասնագետները: Մի քանի րոպեից կխոստովանեն. այսպիսի բուռն շնորհանդեսի վաղուց չէին մասնակցել: Newmag հրատարակչության ղեկավարը այդպես էլ պատկերացնում էր. լույս տեսնելուց 60 տարի անց էլ այս գիրքը քաղաքական ու տնտեսական բանավեճերի առիթ է տալիս` ընդգծում է Արտակ Ալեքսանյանը. «Սա տնտեսագիտական բնույթի զրույցների և բանավեճերի համար փաստարկների և հղումների հրաշալի սկզբնաղբյուր է։ Մենք, այո, ապրում ենք ազատ շուկայական հարաբերություններում, բայց հետխորհրդային տարածքում։ Հետևաբար պետք է իմանանք, թե ինչ է շուկան։ Հետխորհրդային տարածքում բարեկեցությունը դեռ համընդհանուր ձգտում չէ և դեռևս համարվում է քաղքենիություն։ Փողը ոչ այն է՝ միջոց է, ոչ այն է՝ նպատակ։ Հարստությունը կասկածելի է, կարիերայի ձգտումը՝ պարսավելի, բիզնեսի ընդլայնումը՝ դատապարտելի»։

 

«Կապիտալիզմն ու ազատությունը»  Newmag հրատարակչության ու Արդշինբանկի երկրորդ համատեղ ձեռնարկն է: Բանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը տնտեսագիտական գրքերի հրատարակումը համարում է իրենց ընկերության կորպորատիվ պատասխանատվության՝ կրթական ուղղությունը. « Շուրջ մեկ տարի առաջ մեր գործընկերներից մեկը մի խոսակցության ժամանակ նկատեց, որ Ֆրիդմենի գիրքը հայերեն չկա և մենք նախաձեռնեցինք այն հայ ընթերցողին ներկայացնելու գործը: Ուրախ եմ, որ Newmag հրատարակչության հետ համագործակցության մեր արդյունքը այսօր կարող ենք ներկայացնել ձեզ և լայն հանրությանը»։

 

Աղմկահարույց գրքում ծագումով հրեա, հունգարացի ներգաղթյալ ամերիկացի գրողի հեղափոխական մտքերն են: Հեղինակը 1960-ականներին առաջարկում էր քաղաքական ու տնտեսական ազատությունների նոր բանաձև։ Ըստ Արդշինբանկի ֆինանսական տնօրեն Դավիթ Սարգսյանի, երկրի տնտեսության հիմքում մասնավոր նախաձեռնությունը և ճիշտ մոտիվացիան են, ուստի, չնայած բազմաթիվ մարտահրավերներին, դրանք շարունակում են աճ արձանագրել. «Ժամանակն ապացուցեց, որ ձևավորված տնտեսական համակարգն ավելի ուժեղ և առաջադեմ է, քան կարելի էր պատկերացնել»։

 

«Կապիտալիզմն ու ազատություն» ֆունդամենտալ աշխատությունը քաղաքագիտության ու տնտեսագիտության վրա ծանրակշիռ ազդեցություն է գործել 20-րդ դարում: Ժամանակակիցները հեղինակին չէին հասկանում: Նրա գաղափարներն ընդունելու էին մի քանի տասնամյակ անց, մինչև այդ նրան կոչում էին ծայրահեղական՝ հավելում է գրքի գիտական խմբագիր, տնտեսագիտության դոկտոր Յուրի Սուվարյանը. «Նրա գաղափարներն արտացոլվել են դասագրքերում, դարձել պետական քաղաքականություն։ Նրա կանխատեսումներն իրականանում են մինչև այսօր էլ։ Ֆրիդմենի տեսությանը պետք է ծանոթանալ»։

                                                                                                                                   

Տպարան հասնելուց առաջ, գիրքն ընթերցել է Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր Յուրի Սուվարյանը: Նրա գնահատմամբ՝ գիրքը թարգմանված է ֆինանսական ճշգրտությամբ ու տնտեսագիտական հանրամատչելի ոճով, ինչպես ինքը՝ հեղինակն է արել դա: Թարգմանիչ Լիանա Զաքարյանը մասնագիտությամբ տնտեսագետ չէ, բայց գրքի շնորհիվ բացահայտել է Ֆրիդմենի կարևոր տեսությունները. «Գիրքը հանրամատչելի բացատրում է տնտեսագիտական բարդ երևույթները։ Միլթոնը հասկանալի բացատրում է՝ ինչ է կապիտալիզմը. ապրանքների կամավոր փոխանակում»։

  

Տնտեսական ազատությունը քաղաքական ազատության մաս է։ Քաղաքական էլ բավարար պայման չէ տնտեսության համար։ Հայերեն թարգմանության խմբագիր Տաթևիկ Նալբանդյանի խոսքով, հեղինակը ցույց է տալիս կապիտալիզմի առավելություններն ու կանխատեսում սոցիալիզմի անխուսափելի կործանումը.  «Օրինակ, Ինչ անել, որ կառավարությունը սպառնացող ֆրանկենշտեյն չդառնա, սա բարդ հարցեր է, որը մասնագետների բանավեճի առարկա է»։

                                                                   

Բարձր տեխնոլոգիաների նախարար Վահագն Խաչատրյանն ափսոսում է, որ այս գիրքն իրենց ժամանակ չի թարգմանվել։ Նա անդրադարձավ Միլթոն Ֆիրդմենի մի կարևոր մտքի. Իշխանությունը, նաև այսօրվա կառավարությունը, որի անդամ է ինքը, չպետք է մտածի, թե բոլոր հարցերը կարող է լուծել. «Կարելի է երազել, որ այսպիսի գիրք լիներ տարիներ առաջ։ Սա Ֆունդամենտալ աշխատություն է։ Մեծ բացթողում էր, որ չենք կարողացել կարդալ նման գրքեր։ Խեղաթյուրված էին ներկայացվում նրա թեզերը։ Հիմս կարող ենք գնահատել այն, ինչ կա»։ 

 

Ֆրիդմենի գիրքը թարգմանվել է 18 լեզուներով ու հրատարակվել մեկ միլիոն օրինակով: Տնտեսագիտական լեզվով մասնագիտական այս աշխատությունը մեծ ազդեցութուն է ունեցել շատ երկրների տնտեսական աճի վրա, այդ թվում նաև Հայաստանի: ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը վստահեցում է՝ ձեռնարկն արդիական է. «1962 թվականին է եղել գրքի առաջին տպագրությունը, բայց միայն 1980-ականներին մարդիկ սկսեցին ծանոթանալ Ֆրիդմենին, սկսեցին հարցադրումներ անել, անդրադառնալ նրա թեզերին»։ 

 

Ֆրիդմենի գաղափարները, օրինակ, խորապես փոխել են, թե ինչպես են կառավարությունները կարգավորում տնտեսական պայմանները և արձագանքում ճգնաժամերին: Ապագա տնտեսագետները դեռ ուսանողական լսարաններում պետք է ծանոթ լինեն այս ֆունդամենտալ աշխատությանը՝ համոզված է ԵՊՏՀ Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը. «Պարտավոր ենք լավ կրթություն տալ, ֆրիդմենի, մյուսները տեսակետները տեղ հասցնենք։ Բայց նաև հստակ դիսկուրսների մեջ պետք է լինենք վաղվա օրվա հետ, տնտեսական ազատության ինքնիշխանության կորստի մասին»։

 

Շուկան պետք է լինի ազատ: Ու հենց ասյտեղ էլ սկսվեց Ֆրիդմենի գաղափարների բուռն քննարկումը՝ ինչ դեր պետք է ունենա, ինչ պետք է անի ու չանի պետությունը՝ տնտեսությունը զարգացնելու համար: Newmag-ն էլ խոստացավ՝ տնտեսագիտական այլ բեսթսելլերներ ևս կթարգմանի ու կներկայացնի հայ ընթերցողին։

 

 

Տարածել