Երբ գալիս է կոմունալ վճարը. ՀԴՄ-ներն ու մարդիկ

January 19, 2017

Եթե ձմռանը երեխաները վախենում են «Մեշոկ պապից», ապա մեծերը սարսափում են «լույսի մարդուց», «գազի մարդուց», «ջրի մարդուց», և ընդհանրապես, բոլոր այն մարդկանցից, ովքեր այս կամ այն կերպ կապ ունեն կոմունալ ծառայությունների վարձավճարների գանձման հետ:
Հունվարի սկզբից ֆեյսբուքը սկսեց ակտիվորեն խոսել կոմունալ վճարներից: Թվում էր թե, հերթական հումորային ֆլեշմոբն է, որն էլ, մնացածի նման մեկ օր անց կմոռացվի: Այս մեկը, սակայն, մի փոքր երկար տևեց:
ՀայՓոստի աշխատակիցների ու վճարում կատարող քաղաքացիների երկխոսույթունն էլ նույն տեքստն ունեն. «40 հազար թոշակ եմ ստանում, 90 հազար ինչպե՞ս վճարեմ»:
Վճարների աստղաբաշխական թվերն էլ բաժին են ընկնում գազին և էլեկտրաէներգիային: