Ինչո՞վ է կարեւոր Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը եւ որո՞նք են ֆավորիտ թիմերը

June 22, 2017

Ի՞նչ սկզբունքով են ընտրված 8 հավաքականները
10-րդ անգամ է անցկացվում Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը: 8 ընտրանիներն ընտրվում են հետեւյալ սկզբունքով. Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան, Աշխարհի առաջնությունը հյուրընկալող Ռուսաստանը, Ասիայի գավաթակիր Ավստրալիան, Հարավային Ամերիկայի գավաթակիր Չիլին, ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոն Մեքսիկան, Օվկիանիայի չեմպիոն Նոր Զելանդիան, Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիան եւ Աֆրիկայի ազգերի գավաթի հաղթող Կամերունը:



Մարզաշխարհից կարդացեք նաև



Ինչո՞վ է հետաքրքիր այս մրցաշարը
Զուտ մարզական առումով, հետաքրքիր է այն փաստը, որ մրցում են ֆուտբոլի մայրցամաքային առաջնությունների վեց հաղթողները եւ Մունդիալ-2014-ի չեմպիոն Գերմանիան: ՖԻՖԱ-ի այս մրցաշարի գլխավոր նպատակն է միավորել երկրագնդի բոլոր ծայրերում գտնվող հավաքականներին եւ պարզել հաղթողին: Սա միայն, մարզական առումով:

 
Ինդիվիդուալ ինտրիգներ
Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը մասնակցող հավաքականները պատրաստվում են աշխարհի առաջիկա առաջնությանը: Մարզիչները հիմնականում լուծում են կադրային խնդիրներ, փորձում հասկանալ հավաքականի իսկական ներուժը Մունդիալ-2018-ից առաջ: ConfCup-ը լավ հարթակ է երիտասարդ ֆուտբոլիստներին փորձարկելու համար: Այդ օրինակին է հետեւել Գերմանիայի հավաքականը, որն ամբողջությամբ երիտասարդ կազմ է հայտավորել այս մրցաշարին:

Ռուսաստանի փորձությունը
ConfCup-ը հատկապես մեծ նշանակություն ունի Ռուսաստանի համար: Հավաքականներն ընտելանում են Մունդիալ-2018-ն ընդունող երկրին, ծանոթանում մարզադաշտերին, ֆուտբոլային մթնոլորտինԽաղերի ընթացքում փորձարկվում է գրեթե ամեն ինչ: Յուրանքանչյուր մանրուք եւ անհրաժեշտություն. ճանապարհներ, նորակառույց օդանավակայաններ, մարզական եւ բժշկական կենտրոններ, երթեւեկություն եւ այլն: Մունդիալ 2018-ն ընդունող նթակառուցվածքային համակարգը: Այս տարի ՖԻՖԱ-ն նորամուծություն արեց. VAR (Video Assistant Referee) տեխնոլոգիան օգնում է հանդիպման մրցավարին կասկածելի որոշումները հստակեցնելու մեջ: Բայց միշտ չէ, որ այս համակարգն օգնում է:



Բացառիկ հարցազրույցներ



Որո՞նք են ֆավորիտ թիմերը
Գրեթե միշտ այս մրցաշարում ֆավորիտներ են համարվում Աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոնները: Այս տարի բացառություն չէ: Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը մրցաշարին ներկայացել է ամբողջովին երիտասարդ կազմով: Փորձառու ֆուտբոլիստները նույնիսկ հայտավորված չեն: Այս փաստն ավելի է ընդգծում Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի բացահայտ ֆավորիտ լինելը: Մյուս հավաքականներն անում են առավելագույնը եւ փորձում ֆուտբոլային աշխարհին ցույց տալ իրենց ատամները:

Ի՞նչ արժե չեմպիոնությունը
ConfCup-ի մրցանակային ֆոնդը 20 մլն դոլար է: Չեմպիոնը կստանա 4 միլիոն 100 հազար դոլար: Երկրորդ եւ երրորդ հորիզոնականը զբաղեցրած հավաքականները 3 մլն 600 հազար եւ 3 մլն համապատասխանաբար: Չորրորդ տեղի համար կտրվի 2.5մլն դոլար, իսկ երկու խմբերի աութսայդերները կստանան 1 մլն 700 հազարարական դոլար:

Եվ ահա խաղերի դեսպանուհին` Վիկտորիա Լոպիրյովան... ափսոս, առանց Հենրիխ Մխիթարյանի