Փաստեր թենիսի մասին, որոնց մասին ամաչում եք հարցնել
Թենիսի դեղին գնդակներն առաջին անգամ գործածվել են 1986 թվականի` Ուիմբլդոնի մրցաշարի ժամանակ: Մինչեւ այդ, գնդակները սպիտակ էին:
Կանանց թենիսում ամենաարագ մատուցման ռեկորդը պատկանում է Վենուս Ուիլյամսին: Նրա հարվածից հետո գնդակն ընթացել է 205 կմ/ժ արագությամբ:
Ուիմբլդոնի մրցաշարին մասնակցած առաջին կին թենիսիստուհին կրում էր ամբողջությամբ երկար զգեստ:
Ինչո՞ւ են թենիսիստները ստուգում գնդակը
Նկատե՞լ եք, որ գնդակը մատուցելուց առաջ թենիսիստները ձեռքում պահում են մի քանի գնդակ ու մանրակրկիտ զննում: Ոչ. նրանք չեն նայում դրա վրա պատկերված տարբերանշանին կամ փնտրում ինչ-որ բան: Նրանք ստուգում եւ ընտրում են այնպիսի գնդակ, որի մակերեւույթն անթերի հարթ կլինի: Եթե գնդակը անգամ չնչին վնասված է, այն արագ չի սլանա մրցակցի զոնա:
Որքա՞ն են պատրաստվում խաղալ այս թենիսիստները
Մրցախաղը կարող է տեւել մի քանի ժամ` կախված մրցաշարի կանոններից: Ժամանակատարության պատճառով շատերը թենիսը համարում են անհետաքրքիր մարզաձեւ, սակայն իրականում այն մեծ դրայվ ունի: Պատմության ամենաերկար մրցախաղն արձանագրվել է 2010 թվականին, Ուիմբլդոնի մրցաշարի ժամանակ: Ջոն Իզներ-Նիկոլա Մայու խաղի հաղթողին կողմերը պարզել են երեք օրում` մաքուր հաշվարկով խաղը տեւել է 11 ժամ 5 րոպե:
Կարդա նաև
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (Անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը