Ինչպե՞ս կառավարել ամբոխին կամ 5 տոկոսի օրենքը

July 21, 2016

Եթե ինչ-որ ամբոխի ﬔջ դրա 5%-ը ﬕաժամանակ ինչ-որ գործողություն է սկսում անել, ապա մյուսները ևս սկսում են կրկնել դա: Օրինակ, եթե դաշտում հանգիստ արածող ձիերի 5%-ին վախեցնեք և ստիպեք, որ նրանք փախչեն, ապա ամբողջ երամակը կհետևի այդ ﬕ քանիսի օրինակին: Եթե լուսատտիկների 5%-ը ﬕաժամանակ վառվեն, ապա դուք կտեսնեք, թե ինչպես կլուսավորվի ամբողջ մարգագետինը, քանի որ մյուս լուսատտիկներն էլ կհետևեն այդ 5%-ի օրինակին: Անշուշտ, դա վերաբերվում է նաև մարդկանց:
Դրանում համոզվելու համար գիտնականներն ահա այսպիսի փորձ են արել: Մեծ ու ընդարձակ ﬕ դահլիճ հրավիրել են ﬔծ թվով մարդկանց և նրանց «առաջադրանք» տվել` «տեղաշարժվել այնպես, ինչպես կցանկանան»: Մինչդեռ ﬕ քանի հոգու տվել են այլ առաջադրանք՝ հստակ պահերի և հստակ ուղղությամբ շարժվելու մասին: Եվ ահա այս փորձն էլ ցույց տվեց 5%-ի օրենքի ճշմարտացիությունը, քանի որ այդ 5%- ը՝ մարդիկ, ովքեր շարժվում էին հստակ ուղղություններով, կարողացան բոլորին ստիպել շարժվել նույն ուղղությամբ: Այսպիսի սինխրոնացման համար անհրաժեշտ է, որ այդ 5%-ի ներկայացուցիչները փոխանակվեն (թեկուզ ենթագիտակցորեն) որոշակի տեղեկատվությամբ և գործեն գրեթե ﬕաժամանակ:
Աղբյուրը` Internest