BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչու տեղի ունեցավ հայերի Ցեղասպանությունն ու ովքե

Ինչու տեղի ունեցավ հայերի Ցեղասպանությունն ու ովքեր էին իրական մեղավորները. Բացահայտում է Նիլ ֆերգյուսոնն իր «Հրապարակն ու Աշտարակը» գրքում (տեսանյութ)

newmag-y-n

Newmag հրատարակչության հոկտեմբերյան բեսթսելլերը Նիլ ֆերգյուսոնի «Հրապարակն ու Աշտարակը» գիրքն է։ Այն ֆունդամենտալ աշխատություն է, որը պատմական, քաղաքական ու ֆինանսական փաստերը ցույց է տալիս բոլորովին նոր դիտանկյունից: Հետազոտողներն այն համարում են Ցանցերի

Հայոց ցեղասպանության մեջ գերմանական մեղքի մասին բոլորը գիտեն, սակայն Նիլ Ֆերգյուսոնը բացատրում է, թե իրականում ինչ էին փորձում անել գերմանացիները, ինչու էին ձախողվել նրանց ծրագրերը և թե ինչպես հայերը դարձան քաղաքական մեծ արկածախնդրության զոհը:

Ընթանում էր մեծ պատերազմ, Գերմանիայի գլխավոր թշնամին մուսուլմանական հսկայական երկրներ գաղութացրած Մեծ Բրիտանիան էր: Գերմանիայի կայզեր Վիլհելմ 2-րդին հատկապես գրավիչ էր թվում միտքը, որ կարելի է իսլամը դարձնել Գերմանիայի դաշնակիցը։ Վիլհելմին ոգեշնչել էր բրիտանական կայսրության մուսուլման հպատակներին ջիհադի միջոցով ապստամբության մղելու գաղափարը: Այս գաղափարը առաջ էր քաշել Օսմանյան կայսրությունում Գերմանիայի դեսպան Հանս Վանգենհեյմը: Նա փորձում էր մուսուլմաններին համոզել ջիհադ հայտարարել բրիտանացիներին և ազատվել բրիտանական հպատակությունից: Սա շատ ուրախացրեց երիտթուրքերին, որոնք հայերից ազատվելու փայլուն հնարավորություն տեսան:

Երիտթուրքերի համար իսլամը նաև կայսրության քրիստոնյաների, մասնավորապես՝ հայերի դեմ ցեղասպանական արշավը լեգիտիմացնող գործոն էր։ Օսմանյան կայսրությունում Գերմանիայի դեսպանի միակ մտահոգությունն այն էր, որ հայերի կոտորածների մեջ չմեղադրեն գերմանացիներին։ Գերմանացիները կրոնական պատերազմ էին հրահրում դեռ 1914 թվականին: Տպել էին հսկայական թվով իսլամիստական մոլեռանդ գրքույկներ բրիտանահպատակ մուսուլման ազգերի բոլոր լեզուներով: Բայց նրանք ձախողել էին, իսկ անգլիացիները՝ հաջողել: Գերմանացիները փորձում էին առաջ մղել պանիսլամիզմը: Նրանք հույս ունեին ոտքի հանել Գերմանիայի դեմ պատերազմող բոլոր երեք կայսրությունների մուսուլման հպատակներին և դրդել կրոնական ապստամբության։

                                                                              

Այս ծրագիրը ձախողվեց: Իսկ բրիտանացիների նպատակն ավելի սահմանափակ էր՝ Օսմանյան կայսրության արաբներին համոզել, որ անցնեն իրենց կողմը։ Եվ ստացվեց։ «Հրապարակն ու Աշտարակը» գրքում հեղինակը բացատրում է, թե ինչու պանիսլամիզմը որպես ցանց չաշխատեց, իսկ պանարաբիզմը՝ գործեց: Ինչպես բրիտանացիները ցանցային պատերազմում հաղթեցին գերմանացիներին, և թե ինչպես հայերը դարձան եվրոպական տերությունների հենց ցանցային առճակատման զոհը՝ կորցնելով բնակչության ու հայրենիքի մեծ մասը:

Կարդացեք նաև

Տարածել