BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Նիլ Ֆերգյուսոնի «Հրապարակն ու Աշտարակ

Տեղի ունեցավ Նիլ Ֆերգյուսոնի «Հրապարակն ու Աշտարակը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարաներ)

newmag-y-n

Ովքեր են գաղտնի կառավարում աշխարհը, ովքեր են կանգնած գերտերությունների ղեկավարների հետևում: Ամենատարածված դավադրապաշտական տեսությունները, դրանց իրատեսական հատվածն ու լեգենդները. ամեն ինչ մեկ հաստափոր գրքում: Newmag հրատարակչությունը ներկայացնում է Նիլ Ֆեր

Նիլ Ֆերգյուսոնն ավելի քան մեկ տասնամյակ հետազոտելուց հետո որոշեց խոսել՝ Քենեդիի սպանությունից մինչև համաշխարհային մաֆիաներ, Ստալին ու դավադրության տեսություններ: «Հրապարակն ու Աշտարակը»  գիրքը թարգմանել է Դավիթ Սարգսյանը։ Նա, ինչպես որ ընթերցեց առաջին անգամ, այնպես էլ թարգմանեց՝ մեկ շնչով. «Ամբողջ մարդկության պատմությունն է՝ ցանցերի տեսանկյունից: Ինչպես է ստեղծվել Ամերիկան, անդրադարձել է Ստալինին: Նա ցույց է տալիս, թե ինչպես Ցանցերի միջոցով տեղի ունեցել մարդկային ծանոթությունները: Նույն տեսանկյունից անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը»:

Հայոց Ցեղասպանությունը՝ նոր տեսանկյունից: Հեղինակը բացահայտում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության պատճառը՝ Գերմանական մեղքը հայ ժողովրդի ջարդերի մեջ, ինչու ձախողվեցին նրանց պլանները ու ինչպես հայերը դարձան եվրոպական գերտերությունների բրիտանա-գերմանական ցանցային առճակատման զոհը՝ մանրամասնում է թարգմանիչը. «Հանգեցրեց Ցեղասպանության, այդ տեսանկյունն ինձ հայտնի չէր: Պատերազմը միայն ռազմի դաշտում չէր: Երբ Մեծ Բրիտանիան հաղթեց, տուժեցինք մենք: Երբ կարդում ես, չես հավատում, թե մենք ինչով էինք զբաղվում»:

 

Բոլոր իրադարձությունները նոր տեսանկյունից, նոր հայացքով: Հետազոտողները պարզել են, որ մարդկանց մեծ մասը վստահ է, թե աշխարհը կառավարում են գաղտնի ցանցերն ու գերմարդիկ, օրինակ Ջորջ Սորոսը: Հրապարակն ու աշտարակը բացահայտում է, թե ինչ ենք մենք մտածում ու ինչու: Newmag-ի նոր գիրքը սառը ցնցուղ է աշխարհի կառավարման մասին դավադրապաշտական համոզմուքներ ունեցողների համար՝ նկատում է Դավիթ Սարգսյանը. «Կառավարում են ամեն ինչ: Մեծ հաշվով այս թեմաները, որ կան շապիկին, մասոններ ու ֆեյսբուք, որոնք բոլորին հետաքրքիր են: Բայց Ֆերգյուսոնը լուրջ գիտնական է, ամեն ինչին լուրջ է անդրադառնում, գիտական մոտեցում է, ոչ թե դավադրապաշտական հայացքներ»:

Հեղինակի գլխավոր գաղափարախոսությունը ցանցերն են՝ այսինքն, մարդկանց կապերը, որոնցով էլ տեղի են ունեցել ու տեղի են ունենում Աշխարհը փոխած գլխավոր իրադարձությունները՝ ինկվիզիցիայից, մինչև Գուգլ ու Ֆեյսբուք և նույնիսկ ստալինյան լրտեսական քեմբիրջյան ցանց: Գիրքը խմբագրել է Տաթևիկ Նալբանդյանն, ում հարար այս գործն ուղղակի բացահայտում էր. «Քեմբրիջյան քառյակն էլիտար ազնվականների, ինտելեկտուալների խմբակ էր, որը իր կամքով որոշեց, որ պետք է դառնա ՊԱԿ-ի գործակալ։ 10 տարի զբաղեցնում էին բրիտանական հետախուզական գլխավոր պաշտոնները, 10 տարի շարունակ 9000 փաստաթուղթ ուղարկել են Մոսկվա, օրինակ Ռուզվելտի և Չերչիլի գաղտնի որոշումը մինչև 1944 թվականը հետաձգել ֆրանսիա ներխուժումը: Ու ստացվում է, որ Մոսկվան իմանում էր այդ գերգաղտնի ինֆորմացիան քեմբրիջյան գործակալների միջոցով»։

Այո՛, ապրում ենք ցանցային դարաշրջանում: Բայց թե որն է այդ ցանցը, ովքեր են ցանցերն իրար կապող մարդիկ՝ բացահայտում է Նիլ Ֆերգյուսոնը. Բերելով ամենապարզ օրինակը. բնությունն ինքն էլ ցանցային կառուցվածք ունի՝ արյունատար անոթներից, մինչև գետերի դելտաներ ու սարդոստայն: Գրքի հայերեն թարգմանության գիտական վերիֆիկանտը Սմբատ Հովհաննիսյանն է. ««Հրապարակն ու Աշտարակը» գրքի կառուցվածքի բանալին ֆերգյուսոնը մի կողմից դիտարկում է դավադրագիտական իրողությունները, մյուս մասում աշտարակն է՝ ուղղահայաց իշխանությունը: Ոչ բոլոր դեպքերում է ուղղահայցն աշխատում կամ հակառակը՝ հորիզոնականը, դրանց միջև կա տարածություն, պետք է համագործակցեն»:

Ամեն ինչ սկսվեց, երբ գրքի հեղինակը՝ Նիլ Ֆերգյուսոնը, տեղափոխվեց Կալիֆոռնիա: Ապրելով Սիլիկոնային հովտի մոտ՝ նա հասկացավ, տեխնոկրատները վստահ են, որ գուգլից ու ինտերնետից առաջ չկար ոչինչ՝ քարե դար էր: Գիրքը հայերեն թարգմանելու գործում օժանդակել է «Լույսը»։ Հիմնադրամի ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանի խոսքով, այս գործը բացառիկ է. «Աշտարակային կառավարումը նույնպես ցանց է համարում: Ցանցային տրամաբանությունը սպանել, վերացնել հնարավոր չի: Մեկ գլուխը վերացնելուց, կհայտնվեն այլ գլուխներ: Ցանցային համակարգի հաջողությունը՝ հիերարխիկ կառավարումը արդյունավետ է կրիզիսային իրավիճակում, պատերազմի ժամանակ: Սպառողական իրավիճակում այն չի դիմանում»:

 

Newmag հրատարակչության թարգմանած Նիլ ֆերգյուսոնի «Հրապարակն ու Աշտարակը» գիրքը ֆունդամենտալ աշխատություն է, որը պատմական, քաղաքական ու ֆինանսական փաստերն ուսումնասիրում ու ցույց է տալիս բոլորովին նոր դիտանկյունից: Հայտնի դեպքերը՝ նոր բացատրությամբ: Նոր՝ աշխարհը բացառիկ տեսանկյունից բացահայտող բեսթսելլերը գրախանութներում կլինի հոկտեմբերի 20-ից:

Կարդացեք նաև

Տարածել