[ ՕՏԱՐԻ ԴԱՍԵՐ ] Պատմություն դալտոնիկների համար

December 2, 2015

Միմյանց հետ վիճում են երկու հրեա.
-Սպիտակը դա գույն չէ,- ասում է առաջինը:
-Ինչ ես հիմար-հիմար դուրս տալիս,իհարկե գույն է:
-Չէ, ինչ ուզում ես ասա, մեկ է` սպիտակը  դա գույն չէ…
-Շատ լավ, եթե այդքան վստահ ես, դե արի գնանք ռեբեից հարցնենք:
Նրանց լսելով ռաբբին ասում է.
- Բարդ հարց եք տալիս, չսխալվելու համար ես պետք է ուսումնասիրեմ, թե «Թորան» ինչ է ասում այդ մասին: Վաղը եկեք սինագոգի բակ, ես ձեզ կպատասխանեմ,- ասում է ռաբբին:



ՕՏԱՐԻ ԴԱՍԵՐ. Ճակատագիրը զորավիգ է լինում «կախականջներին»





Հաջորդ օրը  պատասխանն իմանալու համար նրանք կրկին գալիս են ռաբբիի մոտ:
-Ես նայեցի: «Թորայի»  համաձայն` սպիտակն  ամեն դեպքում  գույն է:
Ռաբբիի մոտից դուրս գալուց հետո, հրեաներից մեկը դիմելով մյուսին ասում է.
-Լավ, թող սպիտակը գույն լինի, բայց ահա սևը՝  հաստատ գույն չէ…
- Ոնց կարող է սևը գույն չլինել,- տարակուսում է  մյուսը:
-Այո, ես նորից եմ կրկնում`  սևը հաստատ գույն չէ:
-Դե որ այդպես է, արի էլի գնանք սինագոգ` ռեբեի մոտ:
Այդպես էլ անում են: Դիմելով ռաբբիին, նրանցից մեկը հարցնում է.
-Ասացեք ռեբե, սևը դա գո՞ւյն է, թե՞ ոչ:
Ռաբբին չսխալվելու համար նորից «Թորայով» ճշտելու ժամանակ է խնդրում: Հաջորդ օրը դիմելով նրանց, ռաբինն ասում է.
- «Թորայի» համաձայն սևն էլ է գույն…
Ռաբբիի մոտից դուրս գալուց հետո, հրեաներից մեկը դիմելով մյուսին ասում է.
- Այ, տեսնում ես,  սպիտակն էլ , սևն  էլ գույներ են: Հիմա համոզվեցիր, որ ես քեզ իսկապես գունավոր  հեռուստացույց  եմ վաճառել…