JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

[ ՕՏԱՐԻ ԴԱՍԵՐ ] Ճակատագիրը զորավիգ է լինում «կախա

[ ՕՏԱՐԻ ԴԱՍԵՐ ] Ճակատագիրը զորավիգ է լինում «կախականջներին»…

Սա պատահել է դարասկզբին: Տասնհինգամյա հրեա պատանին գաղթում է Միացյալ Նահանգներ: Առաջին իսկ գործողությամբ աշխատանք խնդրելու նպատակով նա այցելում է սինագոգ: Տեսնելով, որ նա գրագետ է, նրան առաջարկում են սպասավորի աշխատանք:
-Չէ, դա ինձ հարմար չէ, -ասում  է  պատանին:
-Այդ դեպքում մենք քեզ օգնել չենք կարող,-ասում են նրան:
Թևաթափ պատանին մտամոլոր փողոցով քայլելով` 25 ցենտանոց է գտնում: Դրանով նա նարինջ է գնում, ապա քամելով հյութը` այն վաճառում է: Վաճառքից ստացած գումարով նա երկու նարինջ է գնում ու նորից հյութը քամելուց հետո այն վաճառում է: Կամաց-կամաց նա սկսում է ոտքի կանգնել: Տնտեսած գումարով նա սկզբից փոքրիկ մի կրպակ է գնում, որն աստիճանաբար վերաճում է պատկառելի խանութի, ապա նաև` սուպերմարկետի: Քառասուն տարի անց նա արդեն Միացյալ Նահանգների մրգային արքան էր: Օրերից մի օր լրագրողներից մեկը նրա հետ հարցազրույց է անցկացնում:



ՕՏԱՐԻ ԴԱՍԵՐ. Ինչո՞ւ հրեաները հայրենիք չունեն                      





- Միստր Մորգան, Դուք Միացալ Նահանգների ամենահարուստ ու հեղինակավոր անձանցից մեկն եք, մենք բոլորս ուտում ու խմում ենք ձեր մրգերն ու մրգահյութերը: Ենթադրվում է, որ այս ամենին հասնելու համար Դուք շատ եք սովորել, համալսարան եք ավարտել այնպես չէ՞…


- Ոչ, ես կրթություն չեմ ստացել, ես անգրագետ եմ,- լրագրողին անկեղծորեն խոստովանում է Մորգանը:


- Տեր Աստված, Ձեզ նման մարդը անգրագե՞տ…,- տարակուսում է լրագրողը:


-Պատկերացնում եմ,  թե ինչերի կհասնեիք,եթե կրթություն ստացած լինեիք:


-Եթե կրթություն ստացած լինեի, - դառնորեն հոգոց է հանում Մորգանը,- ապա մինչև հիմա սինագոգում  սպասավոր աշխատելիս կլինեի…





Նյութի գլխավոր նկարազարդումը՝ Բրիտանական գրադարանի (The British Library) բաց արխիվից:
 
 
 
 
 

Տարածել