[ ՕՏԱՐԻ ԴԱՍԵՐ ] Ինչո՞ւ հրեաները հայրենիք չունեն
Հրեաները դիմում են ռաբբիին.
- Ասա մեզ, ռաբբի, ինչո՞ւ մենք հայրենիք չունենք:
- Օ՜, արդեն իսկ լավ է, որ դա սկսել է ձեզ մտահոգել: Բարի,-ասում է ռաբբին,- վաղը ամենքդ մեկ շիշ օղի վերցրած կգաք սինագոգի բակ ու ես ձեզ կբացատրեմ:
Հաջորդ օրը`դիմելով սինագոգի բակում հավաքված մարդկանց, ռաբբին հարցնում է.
- Խնդրանքս կատարե՞լ եք:
- Այո, ռաբբի, բերել ենք,- լսվում է այս ու այն կողմից:
- Հրաշալի է,-ասում է ռաբբին և սկսում հրեաների կողմից բերված շշերի պարունակությունը դատարկել մեծ կաթսայի մեջ: Ապա շերեփով խառնելուց և գավի մեջ լցնելուց հետո այն հրամցնում է առաջին իսկ պատահածին:
Դասը վարում են հրեաները. Սոկրատեսը, Թալմուդն ու երկուսը ծխնելույզում…
- Հապա համտեսիր…Կարո՞ղ ես ասել,թե ինչ էր…
- Ռեբե, հոգի ունեմ Աստծուն տալու, չեմ ստի` ջուր էր…
-Ջուր էր,չենք ստի,- գավի պարունակությանը ծանոթանալուց հետո խոստովանում են բոլորը:
- Հիմա հասկացա՞ք, թե ինչու հայրենիք չունեք,- ասում է ռաբբին ու հավելում`
- Բոլորդ էլ մտածում էիք, թե ձեր բերած ջուրը` մյուսի բերած օղու մեջ չի երևալու…
Կարդա նաև
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)