Դեդփուլ 2 . Marvel-ի նոր կինոնկարի 3 օրվա ցուցադրությունը բերել է 173 մլն դոլար

May 23, 2018

173 միլիոն ընդամենը 3 օրում: Marvel-ի հայտնի կինոնկարը դեռ էկրան չէր բարձրացել, երբ կինոմանները ռեկորդների մասին գուշակություններ էին անում: Սպասելիքներն արդարացան, երբ պրեմիերայից 2 օր հետո ցուցանիշները Box office-ում ռեկորդներ սահմանեցին:
Ֆիլմի սաունդթրեքը ուշադրություն գրավեց, երբ Սելին Դիոնը հայտարարեց, որ ինքն է երգի հեղինակը: Հայտնի «Տիտանիկի» սաունդթրեքից հետո ոչ պակաս ռեկորդային դարձավ «Դեդփուլ 2»-ի սաունդթրեքը` հավաքելով միլիոնավոր դիտումներ: 

Ռեկորդային դարձավ «Դեդփուլ 2»-ի սաունդթրեքը` հավաքելով միլիոնավոր դիտումներ: 

Մարվելի ամենահումորային կարմիր կոստյումով հերոսն անընդմեջ հայտնվում է զվարճալի իրավիճակներում, դրանցից դուրս է գալիս ոչ պակաս զվարճալի հնարամտությամբ: Երբ «Դեդփուլի» միայն գաղափարն էր պատրաստ, ֆիլմի հեղինակները որոշել էին` միանշանակ 2 մաս պետք է լինի:
Երբ «Դեդփուլի» միայն գաղափարն էր պատրաստ, ֆիլմի հեղինակները որոշել էին` միանշանակ 2 մաս պետք է լինի:

Կինոմանները վստահ են` «Դեդփուլը» շուտով նոր ռեկորդներ կսահմանի: Համաշխարհային կինովարձույթում ֆիլմը շարունակում է գրանցել բարձր ցուցանիշներ: