Աննախանձելի թեկնածու. ինչո՞ւ են խարիզմատիկ մարդիկ վտանգավոր ընտանիքի համար

June 23, 2018

 Ամերիկյան հոգեբանները, սակայն, վստահեցնում են, որ ընտանիք կազմելու հարցում պետք չէ զգացմունքի վրա հենվել: Խարիզման, որը երբևէ գրավել էր ձեզ՝ ձեր զուգընկերոջ մեջ, ի վերջո, կդառնա նաև բաժանության պատճառ:
Շատ երիտասարդներ խուսափում են պատասխանատվությունից և ամուսնությունից միայն մեկ պատճառով, որ տարիներ անց պարզապես կձանձրանան միմյանցից, կդադարեն սիրել իրար, ուրիշին կգտնեն, փաստաբան կվարձեն, ի վերջո, մենակ կմնան և առանց ոչ մի բանի:
Խարիզմատիկ զուգընկերոջ հետ նման մտավախություն չի առաջանում: Թվում է, թե նրա հետ հաստատ ձանձրալի չի լինի: Հաշվի չի առնվում մի հանգամանք. հիացմունքը կորչում է, երբ տվյալ մարդը չի կատարում խոստումները, չի հավաքում իր ետևից և, ընդհանրապես, ոչինչ չի անում ամուսնությունը պահելու համար: Կայծը, որ գրավում է, կա՛մ ընթացքում կրակ է վառում, կա՛մ հանգչում: Իսկ կրակը պահելու համար անընդհատ պետք է նոր լիցք հաղորդել:
Խարիզման էլ կարող է այդպիսի կախվածություն առաջացնել ինչպես այն կրողի, այնպես էլ դրանով հմայվածների մոտ: Այն հնարավորություն է տալիս ցանկություններ իրականացնել՝ ստիպելով հրաժարվել այնպիսի արժեքներից, ինչպիսիք են ազնվությունը, հավատարմությունը և հետևողական աշխատանքը: Եթե հասկանում եք խարիզմայի ազդեցության ուժը և դրա հետևանքով ստեղծված երկարատև խնդիրները, կարող եք խուսափել դրանցից: Եթե չեք տեսնում այդ խնդիրները, հանգիստ ապրեք՝ առանց մեղքի զգացումի:

Եթե չեք տեսնում այդ խնդիրները, հանգիստ ապրեք՝ առանց մեղքի զգացումի:

Եթե ձեր հմայիչ ընկերուհին բնությունից գրավիչ է, չի նշանակում, որ նա ձեզ կամ ձեր ընտանիքը պակաս է սիրում: Դա պարզապես նշանակում է, որ նա այնքան ուժեղ լիցք է տալիս մարդկանց սրտերին և գրավում նրանց, որ անզոր է դադար տալ և ետ կանգնել ոչ ճիշտ քայլից: Քանի որ նրա մեջ եղած այդ հմայքը հաճախ է օգնում առաջ շարժվել կարիերայում և անուղղակի նաև ձեր կյանքն է բարելավում, ավելի դժվար է դառնում նրա համար ետ կանգնել, ինչն էլ սկսում է տանջել ձեզ:
Մինչև վերջնական որոշում կայացնելը՝ բաժանվե՞լ, թե՞ ոչ, ճշտեք, թե ում հետ է ավելի շատ կապված ձեր զուգընկերը՝ ձե՞զ հետ, թե՞ մեկ ուրիշի: Հստակ ձևակերպեք, թե ինչը չեք հավանում նրա պահվածքում: Բացատրեք, որ այն կործանարար է նաև իր համար: Մի խնդրեք նրան փոխվել հանուն ձեզ, պարզապես հետաքրքրվեք՝ պատրաստվո՞ւմ է նա փոխվել հանուն իր անձի: Իսկ եթե դուք եք օժտված խարիզմայով, իսկ ձեր ընկերուհին շփվող չէ, պարզ է, որ ցանկանում եք զվարճանալ նրա հետ, բայց ձեզ նյարդայնացնում է նրա անկարողությունը՝ ըստ արժանավույն գնահատել ձեր հաջողությունները և աջակցել ձեզ հանրության առաջ: Գուցե ժամանակ առ ժամանակ ավելի շատ ընդհանրություններ եք գտնում մարդկանց հետ, որոնք ձեզ են հիշեցնում և հարգում են ձեր հանրային կերպարը:


Կարդացեք նաև.



Պետք չէ մոռանալ, որ խարիզման շեղում է կարևոր և ոչ գլամուր առաջնահերթություններից, ինչպիսին երեխաների դաստիարակությունն է և տան «կեղտոտ» աշխատանքը, իսկ զուգընկերը կարող է բալանսի բերել ձեր կյանքը: Նա իր վրա է վերցնում պարտականություններ՝ հնարավորություն ընձեռելով ձեզ զբաղվել սիրած գործերով:
Եթե դուք սիրում եք խարիզմայով մարդու, ամենասարսափելին հավանաբար այն կլինի, երբ հայտնաբերեք, որ մանիպուլյատորի հետ գործ ունեք: Նա լավ է զգում միայն այն ժամանակ, երբ հմայում է մարդկանց, տանել չի կարողանում, երբ իրեն մերժում են: Իսկ երբ գործ ունեք խարիզմատիկ խաբեբայի հետ, հաշվեք, որ կորած եք:
Իսկ երբ գործ ունեք խարիզմատիկ խաբեբայի հետ, հաշվեք, որ կորած եք:

Խարիզման ամուսնությանը կարող է հաջողոթյուն և ոգևորություն հաղորդել, բայց այդ կայծի վրա պինդ ընտանիք չես կառուցի: Խարիզման հիվանդագին կախվածության ռիսկ է պարունակում, խաբեության և անհավատարմության: Ցավոք, պետք է հաշտվել մտքի հետ, որ խարիզմատիկ մարդկանց դժվար է պահել հավատարմությունը, այդ պատճառով էլ ձեր հարաբերությունները միշտ պայթյունավտանգ կլինեն:

FORBES



Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։