Անտոն Դոլին. Կինո գնալիս, հիշե'ք այս 4 պարզ կանոնները

June 16, 2017

Ռուս կինոքննադատ և կինոգետ Անտոն Դոլինն օրեր առաջ նշանակվել է «Искусстви кино»ամսագրի գլխավոր խմբագիր:  Կինոքննադատի լայֆհաքերը վերցված են Կաննի ժամանակ մեր պարբերականին տված հարցազրույցից:
1.Կա խորհուրդների մի ամբողջ հավաքածու-շարան, ես կասեմ կարճ՝ ամենակարևորը. մի վստահեք «Кинопоиск» կամ «IMBD»-ի ռեյթինգներին, այդ թվերը ոչինչ չեն նշանակում: Քվեարկում են մարդիկ, որոնք շատ հաճախ նաև կինոթատրոն չեն հաճախում, մինչդեռ շատերն ովքեր դիտում են կինո, չեն էլ քվեարկում:
2.Երբեք մի հավատացեք թրեյլերներին կամ այլ տեսակի գովազդին: Գովազդը միշտ ստում է: Այն կարող է լռել որոշ բաների մասին կամ պարզապես ի վիճակի չլինել պատշաճ կերպով ներկայացնել ֆիլմը:



Կինոհոդվածներ



3.Ընթերցեք կինոքննադատներին: Ընտրեք այն մեկին, ում հետ համաձայն եք և պարբերաբար կարդացեք իր գրախոսականներն ու ռեվյուները: Սովորեք կարդալ նաև այլ լեզուներով, ընթերցեք ոչ մի այն ռուսալեզու կամ հայալեզու քննադատներին, այլև ամերիկացի և ֆրանսիացի կինոքննադատներին. դրանք աշխարհի լավագույն երկու կինոքննադատական դպրոցներն են: Այն հասանելի է համացանցում, բաց է բոլորի համար: Կարդացեք, լսեք իրենց կարծիքը, սովորեք իրենց վերլուծության մեթոդները:


Կինոփառատոն



4.Եվ ամենակարևորը՝ կինոթատրոն գնալուց առաջ հասկացեք ինքներդ ձեզ համար, թե ինչ եք ուզում ստանալ այդ ֆիլմից: Եթե հաստատ գիտեք, որ ուզում եք լիցքաթափվել կամ մտածել կամ տխրել կամ ծիծաղել և եթե հստակ ասեք դա ինքներդ ձեզ՝ դուք չեք սխալվի ֆիլմի ընտրության հարցում: Պետք չէ կարծել, որ ֆիլմը վատն է, եթե դուք կատարել եք սխալ ընտրություն: