Գռեհիկ, սեքսուալ ու չարացած. Դի Կապրիոյի կարիերայի սև բիծը

January 29, 2016

Տարանտինոյի «Ատելի 8»-յակը. Սեքսով զբաղվող Գեբելսը, արյունլվա հղին և Լինքոլնը

  • Դի Կապրիոյի օսկարյան մաքառումը

  • Սիրո և սեքսի մասին տարվա ամենասկանդալային ֆիլմը. «ՍԵՐ 3D»




  • Ֆիլմի հաճույքը դիտմամբ ստացված անփույթ կադրերն են, Սքոթ Բլումի լուռ հմայքը, Դի Կապրիոյի ագրեսիան և դառը կատակները։ Ավելի զիլ լինելու անհագ ցանկություն, երկու աղջկա ֆրանսիական համբույր կամ համասեռամոլ ընկերոջ հասցեին նվաստացուցիչ խոստովանություն. բոլորը կստանան իրենց բաժինը։
    Ֆիլմն արգելքների պատճառով անարդարացիորեն անտեսվեց ՝ երեք տարի անց տեղ տալով Ջարմուշի սրճարանային պատմություններին։ Սակայն, եթե ուզում եք տեսնել ամերիկյան պարզ ու շիտակ պատմություն, որը բացարձակապես չի հավակնում մեծ կինոյի, ապա համեցեք Դոնի սրճարան, նստեք կողքի սեղանին, պատվիրեք սուրճ, բայց հանկարծ ամոթից չփակ՛եք ձեր աչքերը, երբ Լեոն բոլորի առաջ ձեռքը կխոթի կողքին նստած աղջկա կրծկալի մեջ։
    http://www.youtube.com/watch?v=sBk27fn7STA