3 սովորություններ, որոնք խանգարում են ձեզ քնել

March 31, 2018

1. Աշխատավայրը տուն տեղափոխելու սովորությունը


Շատերն աշխատանքային փոստ են մտնում կամ գործնական զանգերին պատասխանում հենց անկողնում՝ քնելուց առաջ: Էլեկտրոնային սարքերի կապույտ լույսը խոչընդոտում է օրգանիզմում օրվա ժամային ռիթմերի համար պատասխանատու մելատոնինի արտադրությանը և խախտում է օրգանիզմի բնական ռիթմը: Արդյունքում՝ մարդը կորցնում է քնի ցանկությունը:

2. Կոֆեինի չափից շատ օգտագործումը


Կոֆեինն օգտակար է, եթե օգտագործվում է սահմանափակ քանակով: Մի մոռացեք, որ կոֆեինը թմրանյութի տեսակ է: Այն օրգանիզմից հեշտ դուրս չի գալիս: Եթե սուրճը խմեք երեկոյան, հնարավոր է, որ այն ազդի քնի վրա:
Եթե սուրճը խմեք երեկոյան, հնարավոր է, որ այն ազդի քնի վրա:

Շատերը արթնանալուն պես՝ սուրճ են խմում, մի որոշ ժամանակ օրգանիզմը սովորում է այդ չափաբաժնին և էֆեկտ զգալու համար՝ պահանջում ավելին: Եվ այսպես, ավելացնում եք սուրճի չափաբաժինը, իսկ ազդեցությունը գնալով նվազում է:


Կարդացեք նաև.



3. Քնի ռեժիմի խախտումը


Պարզվում է՝ քնի ռեժիմը պետք է ոչ միայն երեխաներին, այլ նաև մեծահասակներին: Քունը նպաստում է օրգանիզմի վերականգնողական աշխատանքին. քնի ընթացքում վերականգնվում են մկանային բջիջները, նյարդային բջիջներն են հանգստանում: Քնեք 8 ու կես ժամ և կլինենք առողջ ու հանգիստ:

LIFEHACKER


 

Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։