«Ես թքած ունեմ, իսկ դո՞ւ». Մելանիա Թրամփի բաճկոնը սկանդալի առիթ է դարձել

June 22, 2018

Մելանիան հանդիպմանը եկել էր «Զառա» բրենդային ապրանքանիշի 39 դոլար արժողությամբ բաճկոնով, որի վրայի գրության պատճառով առաջին տիկինը հայտնվել է սկանդալի կենտրոնում: «Ես թքած ունեմ» գրության պատճառով Սպիտակ տունը ստիպված է եղել բացատրություն տալ: Մելանիայի թիմը վստահեցրել է, որ գրության մեջ որևէ ենթատեքստ չկա:

Սա բաճկոն է: Ոչ մի գաղտնի ուղերձ չկա: Հուսով եմ, որ այսօրվա կարևոր այցելությունից ԶԼՄ-ները չեն կենտրոնանա նրա զգեստապահարանի վրա:

Մելանիա Թրամփի մամուլի քարտուղար Սթեֆանի Գրիշեմ:


Մելանիայի ամուսինը, սակայն բացատրել է գրության ենթատեքստը: Սպիտակ տան ղեկավարը  Թվիթերում գրել է, որ հարցը վերաբերում է ամերիկյան կեղծ լրատվամիջոցներին, որոնք հրապարակում են անհավատ լուրեր նրա և իր ընտանիքի մասին:


 «Ես թքած ունեմ, իսկ դո՞ւ»  գրությունը վերաբերում է կեղծ լուրեր տարածող մեդիային: Մելանիան հասկացել է, թե դրանք որքան անարդար են և նա այլևս թքած ունի:

Ինչպես հայտնի է, Դոնալդ Թրամփը նախագահ դառնալուց հետո պատերազմ է մղում մի շարք լրատվամիջոցների դեմ, որոնց մեղադրում է կեղծ լուրեր տարածելու մեջ:




Բաճկոնի վրայի գրությունը նկատվել է, երբ Մելանիան Վաշինգթոնի Էնդրյուս ռազմական օդակայանում էր: Սակայն թռիչքի ընթացքում լեդին հասցրել է հանել բաճկոնը և ինքնաթիռից իջել է կաթնային գույնի ժակետով:

Բայց Տեխասից Վաշինգթոն վերադառնալիս նախագահի կինը, չնայած տաք եղանակին, նորից հագել է սկանդալային գրությամբ բաճկոնը:

CBCNEWS






Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։