BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչպես Sapiens-ը գիտահանրամատչելի աշխատությունից վ

Ինչպես Sapiens-ը գիտահանրամատչելի աշխատությունից վերածվեց գրաֆիկական նովելի (տեսանյութ)

newmag-y-n

Աշխատանք, որն անհնար էր գլուխ բերել։ Հենց դա դարձավ հիմնական պատճառը, որ նկարիչներ Դեյվիդ Վանդերմյուլենն ու Դենիել Կազանավը ընդունեցին այն մարտահրավերը, որը նրանց էր նետել Յուվալ Նոյ Հարարին։ Նկարազարդել 500 էջանոց աշխատությունը, և «Սափիենսը» դարձնել կոմ

«Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմությունը» նկարազարդողներից Դեյվիդ Վանդերմյուլլենն անկեղծացել ու պատմել է առաջին տպավորությունների ու արձագանքների մասին, երբ ստացավ Հարարիից գործակցության առաջարկը. «Առաջին միտքը, որ եկավ առաջարկը ստանալիս՝ սա անհնար է գլուխ բերել»։

Անընդհատ փոխվող պատկերներ, հերոսներ, լանդշաֆտներ ու այդ ամենն անհրաժեշտ էր ներկայացնել մեկ պատկերաշարով։ Հենց այդտեղ է ծնվում կախարդանքը։ Այդպես է նկարագրում աշխատանքի ընթացքը նկարազարդման համահեղինակը. «Դա այն էր, ինչ իսկապես սիրում է ու կարողանում է անել Դենիելը՝ փոխել, նկարել, ստեղծել այնպիսի նոր աշխարհներ, որոնք թվում է՝ ափիդ մեջ են։ Մի նկարի մեջ նա կարողանում է ընդգրկել ամբողջ աշխարհը։ Ու հենց դա էր պատճառը, որ համաձայնեցինք աշխատանքին ու առաջ էինք գնում ու չնայած բոլոր դժվարություններին՝ անելով անհնարինը»։

Գրքի ադապտացիայի ժամանակ անհրաժեշտ եղավ ստեղծել պերսոնաժներ, յուրատեսակ պատմիչներ, որոնք ամբողջ ընթացքում կդառնան յուրատեսակ ուղեկցորդներ։ Ու հենց այդ պահին էլ որոշեցին, թե ով կլինի գլխավոր պատմիչն ու ուղեկցորդը. «Յուի կերպարն ամենահամապատասխանն էր, քանի որ գրքում նա նաև պատմության խիղճն է։ Այդպիսի կերպար իսկապես պետք էր, քանի որ հաճախ թեման փոխվում էր մարդաբանությունից աստվածաբանություն, հետո տեխնոլոգիաներ, կենսաբանություն։ Այդ անցումները ավելի հարթ կատարելու համար Հարարիի կերպարն անփոխարինելի լուծում էր»։ 

Հեղինակները քմծիծաղով են վերաբերվում դիտարկմանը, որ կոմիքսները երեխաների համար են: Ըստ նրանց, բարդությունը նույնն է, ինչ օրիգինալ գրքում, մտքերն ընկալելու, ասելիքը հասկանալու առումով: Վանդերմյուլենն ընդգծում է, որ առանձնակի բավականություն է պատճառում այն, որ ստեղծել ես մի գիրք, որը կարդում ու հասկանում են, իսկ հումորի վրա ծիծաղում են բոլոր մայրցամաքներում:

Կարդացեք նաև

Տարածել