Ծանոթացեք. Նոր կենսակերպ` դաունշիֆթինգ. ի՞նչ է այն և ինչպե՞ս ապրել

February 4, 2017

Ինչ է նշանակում բառը


Լայն իմաստով նշանակում է հրաժարվել կարիերայի աճից և կյանքի շքեղությունից: Դաունշիֆտինգը մշտական մրցակցությունից հրաժարվելու գաղափարն է: Հազարավոր երիտասարդ աղջիկներ հիասթափվել են իրենց կարիերայի կառուցման նպատակներից: Թայլանդական պալմաների ֆոնին արված նրանց լուսանկարները ընդամենը կյանքի դեկորի փոփոխություն է նշանակում: Եվ դրանից կյանքի մակարդակն ու որակը չեն փոխվում:

Ովքեր են նրանք


Արմեն Սարգսյանը դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակեց պատմական ֆակուլտետում, դրան զուգահեռ հետաքրքրվում էր օտար լեզուներով, հատկապես անգլերենով: Հիմա նա միայն ավտոբուսի վարորդ է, այն էլ ոչ թե Ֆրանսիայում կամ Մեծ Բրիտանիայում, որտեղ իր լեզվական հմտությունները հաստատ պետք կգային, այլ Նովգորոդում:
Մեկ այլ հայաստանցի երիտասարդ, ինժեներ է շինարարական խոշոր ընկերությունում: Լավ գործ է, լավ վարձատրում են, չի դժգոհում: Բայց ձանձրացել է: Նա ունի բիզնեսմենի մտածելակերպ, ունի նոր գաղափարներ, բայց չունի մոտիվացիա, որը նրան կդրդի նոր ու համարձակ քայլերի:
Մյուսը հիմա դպրոցում աշխարհագրություն է դասավանդում, մի քաղաքում, որտեղ ընդամենը 14.5 հազար մարդ է բնակվում: Դուք երբևիցէ հանդիպե՞լ եք ուսուցիչ-կարիերիստի: Իհարկե, ոչ:


[Lifehack] Ինչու Ձեզ պետք չեն հստակ ժամկետներ և նպատակին հասնելու մանրակրկիտ ծրագիր





Հայաստանյան կենցաղի առանձնահատկությունը, կլիմայի պայմանները և սոցիալական կարծրատիպերը ստեղծել մի պատրանք, ըստ որի դաունշիֆտերները նրանք են, ովքեր մեկնում են արևադարձային երկրներ, ապրում են բունգալոներում ծովի հարևանությամբ և ունեն ազատ աշխատանքային գրաֆիկ: Սակայն ծրագրավորողներին, դիզայներներին, գրողներին, ֆերմերներին, վարորդներին և վաճառողներին որևէ մեկը դաունշիֆտեր չի համարում:
Իրական դաունշիֆտերներ են համարվում այն անձինք, ովքեր գիտակցաբար նվազեցրել են կյանքի որակն և չափանիշները: Դրանք այն մարդիկ են, ովքեր օդանավի փոխարեն ընտրում են ավտոբուսը, և դառնում են ֆերմեր` տնօրենների խորհրդի անդամի պաշտոնին հասնելու փոխարեն:  Դաունշիֆտերները նախընտրում են ապրել հանգիստ մի խուլ վայրում և ոչ թե Հռոմեական կայսրությունում:
Եթե ընդունենք, որ միջին օղակի մենեջերը, ով հրաժարվել է կարիերայի աճից, տեղափոխվել է ապրելու երրորդ աշխարհի մի էժանագին քաղաք, դաունշիֆտեր է, ապա մեր հասարակության մեծամասնությունը դաունշիֆտերների համախումբ է: Դրանք այն մարդիկ են, որոնց համար աշխատանքը փող վաստակելու, լավագույն դեպքում սիրած զբաղմունք է և ոչ թե մրցակցային դաշտ: