ԱՊՀ դիտորդների գնահատական. Ինչպե՞ս է անցել ԱԺ ընտրությունը

December 10, 2018

ԱՊՀ դիտորդական առաքելություն իրականացնողները չեն միջամտել, չեն խանգարել արտահերթ ընտրություննեին, հետևել են ու արձանագրել՝ քարոզարշավը կարճ էր, նախապատրաստական փուլը՝ նույնպես, բայց բոլոր կողմերն ունեին ու օգտագործել են իրենց հավասար հնարավորությունները:


«Օրենսդրությունը թույլ տալիս է բաց ու թափանցիկ ընտրություն անցկացնել, այդպես էլ եղել է: Բայց փոփոխություններ կարող են լինել. օրինակ, պակասում էին շրջիկ քվեատուփերը, որոնք հնարավորություն կտային իրենց ընտրական իրավունքն իրացնել նաեւ ֆիզիկապես ընտրատեղամաս գնալու հնարավորություն չունեցողներին»,-ասում է ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչ Վիկտոր Գումինսկին:



Դիտորդներն ընդգծեցին կենտրոնական ընտրական հանձնաժողովի կատարած աշխատանքը: Կարճ ժամկետում կարողացել են կազմակերպել թափանցիկ, ազատ ընտրություն: Տեխնիկական սարքերից, մինչեւ հատուկ դասընթացներ դրանք կիրառողների համար ու նույնիսկ սոցիալական իրազեկում՝ հասցրել են ամեն ինչ:

«Կարճ ժամանակում լավ կազմակերպված ընտրությհուններ էին, տեխնիակակն սարքերը նորմալ աշխատել են, մասնագետները՝ տեղեկացված, մեթոդական բրոշյուրներն ու սոցիալական գովազդներն ամենուր էին: Պատշաճ իրազեկում է եղել նաեւ կաշառք չվերցնելու հորդորով»,-ասում է ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչՎիկտոր Գումինսկին:



ԱՊՀ դիտորդական առաքելությունը եզրակացնում է՝ Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են Սահմանադրության ու ընտրական օրենքին համապատասխան: Արձանագրված խախատումները ընտրության արդյունքի վրա ազդել չեն կարող:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում