BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Բելլա Բելլադոննա» գրքի եկեղեցին, հոգևոր հայրն ու

«Բելլա Բելլադոննա» գրքի եկեղեցին, հոգևոր հայրն ու նրանց շուրջ պտտվող պատմությունները (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Newmag օրեր առաջ ներկայացրեց հայ նոր հեղինակ ու նոր վեպ։ Գրողը Նարինե Կռոյանն է, ով իր նոր գործում ներկայացրել է վանաձորյան դրամա մի կնոջ ու հիվանդ մոր տառապանքների, սոցիալական ու հոգեբանական ծանր վիճակի մասին։ Գրքում գործողությունները, մենախոսություններն

Նարինե Կռոյանը «Բելլա  Բելլադոննա» վեպում ամենայն մանրամասնությամբ անդրադառնում է  Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու նկարագրությանը՝ սկսած քարակերտ կամարից, որտեղից էլսկսվում է եկեղեցու մուտքը։ Իսկ ինչու հենց եկեղեցական այս համալիրը դարձավ իր հերոսների հույս ու հավատի դուռը, գրողը աչքը գցում է Սուրբ Մարիամին, մեղմ ժպտում ու պատմում. «Մանկությունից սկսած հենց այս եկեղեցին է այն վայրը, որտեղ մենք գալիս էինք։ Այն ժամանակ շենքերի փոխարեն այստեղ տներ էին ու եկեղեցու զանգերը մարդկանց հավաքում էին այստեղ։Տատիկիս ձեռքը բռնած գալիս էինք եկեղեցի»։

Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածինը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Փամբակ և Տանձուտ գետերի միախառնման վայրում՝ հենց բլրի վրա. Որ քաղաքից եկեղեցու խաչը երևա, իսկ Սուրբ Մարիամի բարձունքից քաղաքն ու իր կողմ շտապող բնակիչները։ Տեր Վահան քահանա Ազարյանն ամենօր է զրուցում հավատավոր բնակիչների հետ. «Վանաձորում ինչքան էլ եկեղեցիներ կառուցեն, միևնույն է, Աստվածածինն ամենասիրելի վայրն է։ Իր բարձունքում կանգնած ամեն օր դիմավորում է նրանց ու ճանապարհում»։  

 

Գրքում տեղ գտած մուտքի քարաշեն կամարը կառուցվել 1986-ին։ Բայց եկեղեցին հիմնվել է 13-րդ դարում՝ ամբողջովին սև քարից: Տեղացիներն այն կոչում էին Սև եկեղեցի։ Այս մասին ժողովրդական ավանդությունը պատմում է, որ թուրք փաշան՝ Հասան խանի զինվորականներին սարերում պատսպարված հայ երիտասարդները մի գիշերում կոտորում են։ Առավոտյան փաշան, տեսնելով կոտորածը, սարսափահար բացականչում է. Ղարա քիլիսա, այսինքն` սև եկեղեցիոր սևացրիր իմ բանակը՝ պատմում է հոգևոր հայրը. «Հին եկեղեցու շենքը կանգուն էր մինչև 1826 թվականը. այն ավերվեց ուժեղ երկրաշարժից»։  

Որոշ ժամանակ անց նույն տեղում հարյուրապետ Փիրուման Յուզբաշ Թայիրովն արդեն հիմնադրում է Սուրբ Աստվածածինն ու պատերից մեկին էլ թողնում արձանագրություն. «Ես կառուցեցի այս եկեղեցին՝ սուրբ Մարիամ Աստվածածինը,որ քար քարի վրա էր մնացել…»։ Արձանագրությունները ցույց է տալիս տեր հայրն ու պատմում՝ եկեղեցու շուրջբոլորը շատ են խաչքարերը. «Այստեղ է գտնվում նաև Փիրուման Յուզբաշ Թայիրովի գերեզմանը, հենց այստեղ է ամփոփվել նրա մարմինը, իր իսկ նորոգած եկեղեցու բակում»։

                                                              

Տարածքին և ժամանակին հատուկ պարզ ու նախշերից զուրկ կառույցն ամբողջացրել է տեղի մշակույթի ճարատարապետական կոլորիտը։ Այն իր տարածքում ունի գերեզմանոց, շիրմաքարեր, խաչքարեր։ Կանաչապատ Սուրբ Աստվածածին եկեղեցու բակը մարդաշատ է եղել բոլոր ժամանակներում, այն միշտ համարվել է հավատավոր ժողովրդի հավաքատեղին։ Այնպես, ինչպես Նարինե Կռոյանի գրքի հերոսները՝ բաց չեն թողնում եկեղեցական արարողություններն ու անվերջ են քահանայի հետ զրույցները, իսկ հոգևոր հովիվի համար Սուրբ Աստվածածինը տունն է, հայրենիքը. «Արդեն 23 տարի Վանաձորում եմ, եկեղեցու հանդեպ սերը երբեք չի պակասել։ Միայն խորհրդային տարիներին, այն էլ կարճ ժամանակում վերկանգնվեց»։

Ընտանիքի բարեկամ, Բելլայի խորհրդատու, Մաշայի ավագ ընկեր՝ հենց այսպիսին է այն քահանան, որին Նարինե Կռոյանը ներկայացրել է գրքում։ Արդյոք հենց Տեր Վահան է «Բելլա  Բելլադոննայի»  հոգևոր սպասավորի կերպարի հիմքում՝ գրողի զուսպ ժպիտը սահում է դեպ Տեր Վահան դեմքին ու երկուսով էլ լռում են. գրքում, ինչպես իրական կյանքում հերոսները կարող են իրական լինել, մեր կողքին մեր ծանր ու դժվար օրերին ընկերը։

Կարդացեք նաև

Սուրբ Մարիամ Աստվածածնի հոգևոր պատերի ներսում հավատքն ամուր է, ինչպես Կռոյանի վեպում, որը Վանաձորի հինգ հարկանի շենքի մի սենյականոց բնակարանում ապրող Բելլայի ու հիվանդ մոր ծանր կյանքի մասին է, որոնց խարխուլ տան միակ լուսամուտից Փամբակ և Տանձուտ գետերի միախառնման վայրում՝ բլրի վրա, նշմարվում է Աստվածածնի խաչը, որի ստորոտին փռված է քաղաքն ու դեպի Սուրբ Մարիամ ամեն կիրակի շտապող բնակիչները։

Տարածել